Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը փնտրում է բարձրակարգ ատամնաբույժի
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը փնտրում է բարձրակարգ ատամնաբույժի
06.05.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը փնտրում է բարձրակարգ ատամնաբույժի։

Կենտրոնն ունի անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ ռենտգենով հագեցած ատամնաբուժական կաբինետ։

Նշենք նաև, որ կենտրոնն ունի մոտ 500 աշխատակից, և տարեկան սպասարկում է մոտ 12000 պացիենտի, որոնք կարող են ատամնաբույժի պոտենցիալ այցելուները լինել։

 

Ցանկացողներին խնդրում ենք CV ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։












 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Երիկամի արմատական հեռացում լապարասկոպիկ եղանակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 22.01.2021

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել երիկամը շրջակա ճարպաբջջանքի հետ միասին: Վիրահատությունները հաջողությամբ կատարել է բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, օգնական՝ Ազատ Չախոյան:

Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում 18.01.2021

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը 14.01.2021

Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։

Հաճախ տրվող հարցեր