Համալիր և ռենտգեն ախտորոշում

 

 

 

ՀԱՄԱԼԻՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՒ ՌԵՆՏԳԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆ
 

Համալիր ախտորոշման ծառայություն


       

Բաժանմունքում իրականացվում են գերձայնային հետազոտություններ` որովայնի, կոնքի օրգանների (ինչպես նաև ներհեշտոցային), կրծքագեղձերի, վահանաձև գեղձի, փափուկ հյուսվածքների, հոդերի, պերիֆերիկ ավշային հանգույցների, համակարգչային շերտագրում, ինչպես նաև կոնտրաստավորմամբ, ոսկրային համակարգի ռենտգենյան հետազոտություններ, մամոգրաֆիկ հետազտություն:

 

Կատարվում են ինտրաօպերացիոն գերձայնային հետազոտություններ, ինչպես նաև ինվազիվ միջամտություններ` գոյացությունների պունկցիոն բիոպսիա գերձայնային հսկողության ներքո, նուրբ ասեղային պունկցիա, մակերեսային ավշային հանգույցների պունկցիոն բիոպսիա գերձայնային հսկողության տակ, պաթոլոգիկ օջախների ասեղային ուղեցույցային լոկալիզացիա մամոգրաֆիկ հսկողության տակ (needle wire localization):

     
       

 

         Համալիր ախտորոշման և ռենտգեն բաժանմունք  Համալիր ախտորոշման և ռենտգեն բաժանմունք

 

   
        Բաժանմունքը հանդիսանում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Ուռուցքաբանության, Ճառագայթային ախտորոշման և Կլինիկական ախտորոշման ամբիոնների բազա, որտեղ անցնում են հետդիպլոմային կրթություն և մասնագիտացում են ստանում բժիշկ ուռուցքաբանները և կլինիկական օրդինատորները:    

 

     

                               Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

 

Ռենտգեն ախտորոշման ծառայություն


կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական ախտորոշում,
ոսկրա-հոդային համակարգի ռենտգենաբանական ախտորոշում,
ստամոքս-աղիքային համակարքի ռենտգենաբանական ախտորոշում,
միզա-սէռական օրգանների ռենտգենաբանական ախտորոշում։
 
     

Բաժանմունքում տարեկան կատարվում է 22.000-ից ավելի հետազոտություններ, այդ թվում` 12.500-ը` ստացիոնար և 9.600-ը` ամբուլատոր։

       
     

Բաժանմունքի բժիշկները վերջին տարիներին մասնակցել են Անդրկովկասյան երկրների ուռուցքաբաննէրի III և IV կոնգրեսների

աշխատանքներին (Երևան. 2004թ., Թբիլիսի. 2006թ.), Հայաստանի Ռադիոլոգների I կոնֆերանսի աշխատանքներին (Երևան.

2006թ.), «Իննովացիոն մոտեցումները Ճառագայթային ախտորոշումում» (Երևան. 2008թ.)։

     

Բաժանմունքի բժիշկները «Ճառագայթային ուռուցքաբանության և ռադիոլոգիայի հայկական ասոցիացիաի» և «Հայ ուռուցքաբանների

ասոցիացիաի» անդամներ են։

 

       Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին 26.05.2020

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է...

ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ 25.05.2020

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը (Տեսանյութ) 23.05.2020

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը, ինչպե՞ս է կատարվում ինտուբացիան, ի՞նչ վտանգներ է պարունակում այս պրոցեդուրան։ NEWS.am Medicine-ի այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է...

Հաճախ տրվող հարցեր