
26.08.2020
Աշխատանքի ենք հրավիրում ատամնաբուժական կաբինետի բուժքույրի
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ատամնուբաժական կաբինետին անհրաժետ է բուժքույր։ CV-ները կարող եք ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։

25.08.2020
ՈՒԱԿ-ում կատարվել է երիկամի հեռացում լապարոսկոպիկ եղանակով
Հարկ է նշել, որ երիկամի լապարոսկոպիկ հեռացում Հայաստանում կատարում են հաշված թվով մասնագետներ։ Այժմ ՈՒԱԿ-ի երիտասարդ օնկոուրոլոգ Ազատ Չախոյանը համալրեց նրանց շարքերը։
Վիրահատությանը մասնակցել են լապարոսկոպիկ վիրաբույժ Ավետ Պետրոսյանը և օնկոուրոլոգ Վարդան Առաքելյանը:

21.08.2020
Լապարոսկոպիկ վիրաբուժության նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է համալրումը ժամանակակից սարքավորումներով։ Կենտրոնի նոր ձեռքբերումը՝ KARL STORZ ընկերության վերջին սերնդի էնդոսկոպիկ սարքավորումը հագեցած է բոլոր տեսակի գործիքներով, որը հնաևավորություն է ընձեռում կատարել ուռուցքաբանության ոլորտի բոլոր տեսակի վիրահատությունները լապարոսկոպիկ եղանակով։

20.08.2020
Ի՞նչ է դենսիտոմետրիան։ Նոր ծառայություն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում արդեն գործում է ռենտգենօստեոդենսիտոմետրիայի կաբինետը, որը վերազինվել է Hologic ընկերության վերջին սերնդի՝ 2020 թվականի արտադրության ռենտգեն դենսիտոմետրիկ սարքով, որը եզակի է Հայաստանում։

14.08.2020
Բացօթյա քիմիաթերապիա՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կանաչապատ տարածքի հարմարավետ տաղավարում. Armenia TV
«Քիմիաթերապիայի բացօթյա սրահը կորոնավիրուսի պատճառով է ստեղծվել։ Քիմիաթերապիան ընդհատել չէին կարող։ Որպես լուծում որոշվեց դուրս գալ մաքուր օդի, միաժամանակ բեռնաթափելով ստացիոնարը», - ասվում է ռեպորտաժում։

13.08.2020
Առաջին գիտաժողովը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բացօթյա սրահում
Անդրադարձ կատարվեց HER2 դրական քաղցկեղով հիվանդների բուժման նորամուծություններին, մասնավորապես, ներկայացվեցին հիվանդների բուժման արդյունավետության ցուցանիշների բարելավումը թիրախային դեղորայքների կիրառումով, որոնք են տրաստուզումաբը, պերտուզումաբը և կադսիլան։ Քննարկվեց հակա-HER թերապիայի կիրառումը կրծքագեղձի HER2 դրական քաղցկեղով հիվանդների բուժման գործում, ինչպես ադյուվանտ և նեո-ադյուվանտ ռեժիմում, այնպես էլ մետասթատիկ դեպքերի ժամանակ։

10.08.2020
Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո)
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` ՈՒԱԿ-ի շենքը կառուցվել է 1980-ականներին, և կային բաժանմունքներ, որոնք այդ ժամանակվանից ի վեր չէին վերանորոգվել։ Այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

07.08.2020
Ուռուցքբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով:

06.08.2020
Նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում
Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ-ի համար, որը ստեղծվելուց կրել է Ռենտգենաբանության և ռադիոլոգիայի ինստիտուտ անվանումը և միշտ հայտնի է եղել իր բարձրակարգ ռենտգենաբաններով։ Այսուհետ մեր անվանի մասնագետները կաշխատեն ժամանակակից ռենտգենաբանության պահանջներին համահունչ։

04.08.2020
Պետպատվերով պալիատիվ թերապիա՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Բաժանմունքի ղեկավար, Հայաստանի Հակացավային և պալիատիվ թերապիայի ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանի խոսքով, բաժանմունքը կոչված է ապահովել քրոնիկ և ծանր հիվանդների կյանքի որակը՝ առանց ցավի և տառապանքի։