Պացիենտների համարԿանխարգելում
Մսի շատ և բանջարեղենի ու մրգերի քիչ օգտագործումն ավելացնում են կենսաբանական տարիքը
Մսի շատ և բանջարեղենի ու մրգերի քիչ օգտագործումն ավելացնում են կենսաբանական տարիքը
06.06.2016

Կարմիր մսի չափազանց շատ և մրգերի ու բանջարեղենի քիչ պարունակությամբ սննդակարգերը կարող են մեծացնել կենսաբանական տարիքը և նպաստել առողջական խնդիրների առաջացմանը: Այսպիսի հետևությունների են հանգել Գլազգոյի Համալսարանի հետազոտողները, երբ հայտնաբերեցին, որ կարմիր մսով սնվելու հետևանքով արյան շիճուկում ֆոսֆատների մակարդակի բարձրացումն արագացնում է ծերացումը:
Հետազոտության տվյալները վկայում են, որ մշտական և լավ աշխատանք չունեցող տղամարդկանց մոտ արյան մեջ ֆոսֆատների բարձր մակարդակով պայմանավորված արագացած կենսաբանական ծերացումը ուղղակիորեն կապված է սննդի մեջ կարմիր մսի օգտագործման հաճախության հետ: Պարզվում է , որ սա հարկադրված սննդակարգ է՝ պայմանավորված մրգերի և բանջարեղենի անհրաժեշտ քանակի ընդունման հնարավորության բացակայությամբ:

Այս հետազոտությունն իրականացվել է Քաղցկեղի ինստիտուտի և Կառոլինսկա ինստիտուտի (Ստոկհոլմ, Շվեդիա) հետ համատեղ, և այն ցույց տվեց, որ գործազուրկ տղամարդկանց մոտ ֆոսֆատների բարձր մակարդակը հստակորեն կապված է երիկամների ֆունկցիայի ընկճման և նույնիսկ երիկամների թեթև ու չափավոր քրոնիկական հիվանդությունների հետ: Պրոֆեսոր Pavel Shield-ն ասել է. «Այս հետազոտության տվյալները վկայում են հօգուտ ֆոսֆատների մեծ քանակի ընդունման և տարիքային հիվանդությունների միջև կապի, որը պայմանավորված է սոցիալ-տնտեսական կարգավիճակով, մասնավորապես՝ կիրառվող սննդակարգով և մրգերի ու բանջարեղենի հասանելիությամբ»:

Օրգանիզմում նմանատիպ փոփոխություններ գրեթե չեն հայտնաբերվել այն տղամարդկանց և կանանց մոտ, ովքեր գտնվում էին ավելի բարենպաստ սոցիալ-տնտեսական կարգավիճակում, ինչը ենթադրում է, որ նրանց սնուցումն առավել հավասարակշռված էր և ապահովված առողջ սննդով:

Ֆոսֆատները բնական ձևով առավել շատ գոյություն ունեն հիմնական սննդամթերքում (միս, ձուկ, կաթնամթերք, բանջարեղեն): Աղիներում ֆոսֆատների ներծծումը բավականին արագ է տեղի ունենում և քիչ է կառավարվում, այդ պատճառով սննդում ֆոսֆատի բարձր պարունակությունն արագ բարձրացնում է այդ նյութի մակարդակն արյան շիճուկում, ինչը կարող է մարդու առողջության համար անբարենպաստ հետևանքներ ունենալ:
 
Ավելի վաղ կատարված հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ ֆոսֆատների բարձր մակարդակը կապված է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության բարձր ռիսկի հետ, ինչպես նաև անոթների և երիկամների վաղաժամ ծերացման հետ: Այդ մասին պրոֆեսոր Shiels այսպես է արտահայտվել. «Ապշեցնող է, որ հետազոտվողներից շատերի մոտ էր առկա երիկամների գործունեության խանգարում, ինչը վկայում էր երիկամների առաջացող քրոնիկական հիվանդության կամ նրա վաղ շրջանի մասին: Եվ նման իրավիճակում շատ բացասաբար է ազդում մսամթերքի բարձր պարունակությամբ սնունդը»:
 

Գիտնականները կարողացան բացահայտել էական կապը արյան շիճուկում ֆոսֆատների մակարդակի և կենսաբանական տարիքի մարկերների միջև, այդ թվում` ԴՆԹ-ի վիճակի և տելոմերի երկարության: Այս հետազոտությունը առողջության վատթարացման վրա հոգեբանական, սոցիալական և կենսաբանական գործոնների ազդեցության ուսումնասիրության նպատակով իրականացված մեծ կոհորտային հետազոտության (pSoBid) մի մասն է, որն ի սկզբանե ֆինանսավորվել էր Գլազգոյի բնակչության առողջապահության կենտրոնի կողմից:

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր