Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեանիմատոլոգները մասնակցել են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեանիմատոլոգները մասնակցել են կորոնավիրուսի դեմ պայքարին
11.05.2020

Մենք նեռարված չենք կորոնավիրուսի դեմ պայքարի բուժհաստատությունների ցանկում, բայց մեր բժիշկները ևս առաջնագծում են։ Մենք մեր շնորհակալությունն ու աջակցությունն ենք հայտնում իրենց առողջությունը վտանգած մեր աշխատակիցներին, որոնք այս ընթացքում պայքարել են կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների կյանքի և առողջության համար։

 

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Սամվել Պողոսյանն ու Գուրգեն Ամիրխանյանը կամավոր աշխատել են COVID 19-ի դեմ պայքարի ռեանիմացիայի բաժանմունքներում․ Սամվել Պողոսյանը՝ Վնասվածքաբանության  և օրթոպեդիայի գիտական կենտրոնում (մարտի 25-ից-ապրիլի 22-ը), իսկ Գուրգեն Ամիրխանյանը՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում (մարտի 20-ից – ապրիլի 20-ը)։
«Մենք հենց առաջին օրվանից ենք անդամագրվել, երբ հայտարարվեց բժիշկների հավաք։ Դա կամավոր էր», - ասում է Սամվել Պողոսյանը։  Այնուհետև 14-օրյա կարանտին, թեստ, բարեբախտաբար բացասական․․․ Մայիսի սկզբից նրանք կրկին աշխատանքի են անցել ՈւԱԿ Վերակենդանացման և Անէսթեզիոլոգիայի բաժանմունքում։

 

Բժիշկների խոսքով, դժվարը սկիզբն էր․ անծանոթ հիվանդություն, բուժման մեթոդների վերաբերյալ սակավ տվյալներ, արտասահմանից եկող ահասարսուռ լուրեր, շարժումները դժվարացնող պաշտպանիչ հանդերձանք, որը պետք էր կրել, հետևելով խիստ կանոններին, վարակվելու վախ․․․

 

«Հոգեպես շատ ծանր մուտք ստացվեց առաջին օրերին։ Մոտավորապես երկու շաբաթ անց իրադրությունը, կարծես, փոխվեց, երբ տեսանք, որ հիվանդներին կարողանում ենք բուժել։ Շատ ծանր հիվանդներ դրական ընթացք ցույց տվեցին, ու մենք վստահեցինք մեր ուժերին։ COVID 19-ի բուժումը մեզ անծանոթ էր, բայց որպես ռեանիմացիոն աշխատանք դա մեր սովորական աշխատանմքն էր, որ միշտ արել ենք։  Վատ արդյունք չունեցանք ամբողջ Հայաստանում, բոլոր COVID-19 ռեանիմացիաներում, շնորհիվ մեր բժիշկների, բուժքույրերի և մայրապետների, և շնորհիվ մեր կառավարության ճիշտ աշխատանքի», - ասում է Սամվել Պողոսյանը։

 

 

 

 

Գուրգեն Ամիրխանյանի հենց առաջին պացիենտը երիտասարդ տղամարդ է եղել, ծանր թոքաբորբով, բայց բժիշկներին հաջողվել է նրան այդ վիճակից դուրս բերել առանց արհեստական շնչառական սարքի։ «Ու էլի բազմաթիվ հիվանդներ լավացել են։ Ցավոք, եղել են և մահվան դեպքեր։ Բայց բժշկական տեսանկյունց վատ արդյունք չենք գրանցել, շնորհիվ տարբեր տեղերից եկած բժիշկների թիմային աշխատանքի», - ասում է Գուրգեն Ամիրխանյանը։
Հասարակություն վերադարձած բժիշկները զարմանում են, տեսնելով այդ հասարակության երբեմն անհոգ և անփույթ վերաբերմունքը վարակին, անգամ անհավատությունը։


«ինձ համար շատ զարմանալի էր, երբ որ ինձ սկսեցին հարցնել, կա՞ այդ հիվանդությունը, թե՝ ոչ։ Ինձ համար անգամ հարցնելն է զարմանալի։  Իմ հորդորը, որպեսզի մարդիկ իրենց կեղծ գիտնականի տեղ չդնեն, շատ հեռուստացույցների ու սայտերի մեջ չմտնեն, ուղղակի լինեն ուշադիր, զգույշ, պահպանեն կանոնները», - ասում է Սամվել Պողոսյանը։

 

 


«Այն մարդկանց, որոնք ընդհանրապես չեն մտահոգվում, անգամ շատերը մտածում են, որ այդ հիվանդությունը գոյություն չունի, ուզում եմ ասել, որ այն գոյություն ունի, ու պետք է անել այն, ինչ ասվում է․ հիգիենայի պայմանները պահել, սոցիալական հեռավորություն, դա իսկապես անհրաժեշտ է։ Հորդորում եմ լուրջ վերաբերվել։ Պետք չէ վախենալ, ուղղակի պետք է ադեկվատ մոտենալ», - ասում է Գուրգեն Ամիրխանյանը։

Լուրեր, հայտարարություններ
«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

Հաճախ տրվող հարցեր