Նորություններ
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի թրոմբէկտոմիա՝ ուռուցքային հիվանդի հետագա բուժումը կազմակերպելու համար
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի թրոմբէկտոմիա՝ ուռուցքային հիվանդի հետագա բուժումը կազմակերպելու համար
22.05.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է եզակի վիրահատություն։ Ձվարանի ուռուցքով պացիենտը ուներ նաև լողացող գլխիկով թրոմբ խորանիստ՝ զստային երակում, որի պատճառով ցանկացած բուժական միջամտություն՝ վիրահատական կամ քիմիաթերապևտիկ, անհնար էր դարձել։ Մի քանի բժշկական կենտրոններում կնոջը հրաժարվել էին վիրահատել։

 

ՈՒԱԿ Օնկոգինեկոլոգիական բաժանմունքում հրավիրվեց կոնսիլիում անոթային վիրաբույժ Ռուսլան Պալոյանի մասնակցությամբ, և որոշվեց թրոմբը հեռացնել վիրահատական եղանակով։

 

Ինչպես պարզաբանեց Ռուսլան Պալոյանը, կինն ուներ մեծ ենթամաշկային երակի թրոմբոֆլեբիտ, և այդտեղից թրոմբը սաֆենո-ֆեմորալ բացվածքով թափանցել էր ընդհանուր ազդրային երակ և բարձրացել դեպի զստային երակ, մոտավորապես 7-8սմ։ Թրոմբն ուներ լողացող գլխիկ, ինչը նշանակում է, որ այն կարող էր պոկվել և շարժվել դեպի սիրտ-թոքային զարկերակ, և առաջացնել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա՝ մահվան ելքով։

 

«Մենք աճուկային ծալքում կատարված կտրվածքով առանձնացրեցինք մեծ ենթամաշկային երակը, կտրվածք արեցինք անցումով դեպի ընդհանուր ազդրային երակ, և անուղղակի թրոմբէկտոմիայի միջոցով հեռացրեցինք թրոմբը զստային երակի միջից», - պատմեց Ռուսլան Պալոյանը։ Ըստ նրա, այսպիսի վիրահատություններ հազվադեպ են կատարվում։

 

«Սովորաբար թրոմբոֆլեբիտի ժամանակ կատարվում է այսպես կոչված կրոսսէկտոմիա՝ մեծ ենթամաշկային երակի կապում, թրոմբի՝ խորանիստ անոթների մեջ թափանցելը կանխելու նպատակով։ Բայց խնդիրն այն էր, որ մենք արդեն ունեինք թրոմբ խորանիստ՝ զստային երակում, որը կարող էր հենց վիրահատության ժամանակ տեղաշարժվել, բայց կարողացանք այն հեռացնել», - պարզաբանեց նա։

 

Նույն վիրահատության ժամանակ կատարվեց ձվարանի ուռուցքի բիոպսիա՝ ախտորոշումը ճշտելու և հետագա բուժումը որոշելու համար։ Կինը կստանա քիմիաթերապևտիկ բուժում, ինչից հետո կվիրահատվի։

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին 26.05.2020

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է...

ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ 25.05.2020

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը (Տեսանյութ) 23.05.2020

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը, ինչպե՞ս է կատարվում ինտուբացիան, ի՞նչ վտանգներ է պարունակում այս պրոցեդուրան։ NEWS.am Medicine-ի այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է...

Հաճախ տրվող հարցեր