Նորություններ
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին
26.05.2020

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է․ «Արժե՞ կամրջին մոտենալ»։ Բայց անմիջապես սթափվել է․ «Դա քրիստոնեական չէ»։

 

Նրա պատմելով, երկար դեգերումներ եղան, անգամ Գերմանիա գնալու մտադրություն կար, բայց հենց Գերմանիայում բնակվող ծանոթ հայ բժիշկը Անահիտին խորհուրդ տվեց դիմել Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանին։ Ու այդ հանդիպումը բեկումնային եղավ Անահիտի կյանքում։ «Ես մենակ գիտեի որ կա աստված, ու կա բժիշկ», - պատմում է նա։

 

Այսօր, վեց տարի անց, Անահիտի մոտ «ամեն ինչ շատ լավ է»։ Եվ բոլոր կանանց, ովքեր նոր են լսել «քաղցկեղ» ախտորոշումը, նա հորդորում է հավատալ բժիշկներին, և հիշել, որ «դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիսզբն է»։


Լուրեր, հայտարարություններ
Աշխատանքի ենք հրավիրում սրտաբանի 24.09.2020

Աշխատանքային փորձը պարտադիր է։ CV-ները կարող եք ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։ Վերնագրում խնդրում ենք նշել «սրտաբան»։

ՈւԱԿ բարեփոխումներ. Կանանց առողջության կլինիկա 23.09.2020

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երրորդ ռեպորտաժն անդրադառնում է նորաստեղծ Կանանց առողջության կլինիկային, որը կանանց առաջարկում է բուժման համալիր մոտեցում, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Հաճախ տրվող հարցեր