Նորություններ
ՈՒԱԿ-ում կատարվել է հերթական բարդ և հաջողված գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն
ՈՒԱԿ-ում կատարվել է հերթական բարդ և հաջողված գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն
10.06.2020

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել են բազմաթիվ գլխուղեղի հաջողված և բարդ վիրահատություններ՝ բարձր արդյունավետությամբ։ 

 

Վերջերս ՈՒԱԿ էր դիմել 50 տարեկան պացիենտ՝«գլխուղեղի ձախ գագաթային շրջանի նորագոյաթյություն» (մենինգիոմա) ախտորոշմամբ:

 

Նեյրոօնկոլոգիկան բաժանմունքի վարիչ՝ Լևոն Հայությունյանի և բաժանմունքի նյարդավիրաբույժ ուռուցքաբան Ռուբեն Հարությունյանի միասնական ջանքերի շնորհիվ կատարվեց հերթական բարդ և հաջողված վիրահատությունը: Բարդությունն այն էր, որ ուռուցքը պետք էր շերտազատել գլխուղեղից՝ առանց վնասելու կյանքի համար ֆունկցիոնալ առումով կարևոր տարրերը, ինչը և հաջողությամբ կատարվեց։ Հստակ որոշելով ամենաանվտանգ եղանակը՝ մեր բժիշները կարողացան 8x6 սմ չափերով ծավալուն նորագոյացությունը ամբողջովին հեռացնել:

 

Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մեր մասնագետների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ վիրահատության ընթացքը կատարվեց սահուն, առանց որևէ դժվարության։ Իսկ հետվիրահատական շրջանն ընթացավ հարթ, առանց բարդությունների:



 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր