Նորություններ
Թվային տեսախցիկով նոր մանրադիտակը հնարավորություն կտա հեռաբժշկության միջոցով ստանալ երկրորդ կարծիք
Թվային տեսախցիկով նոր մանրադիտակը հնարավորություն կտա հեռաբժշկության միջոցով ստանալ երկրորդ կարծիք
30.06.2020

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքը համալրվել է նոր սերնդի ևս մեկ սարքով՝ LEICA ընկերության DM750 բազմաֆունկցիոնալ մանրադիտակով, որը ոչ միայն ապահովում է գոյացությունների հետազոտվող նմուշների բարձրորակ պատկերներ, այլև հնարավորություն է տալիս այդ պատկերները տեսանկարահանել։


 

Մանրադիտակն ունի համակցված մոդուլային թվային Leica ICC50 E տեսախցիկ ծրագրային ապահովումով, ինչը հնարավորություն է տալիս ստացված պատկերները պահպանել սարքի հիշողության մեջ, դուրս բերել էկրանի վրա, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով ուղարկել այլ մասնագետների՝ երկրորդ կարծիք ստանալու նպատակով։


 


Ինչպես նշեց բաժանմունքի ղեկավար Զարուհի Հարությունյանը, մանրադիտակի այդ լրացուցիչ գարծառույթները հնարավորություն են տալիս հեռաբժշկության միջոցով բարդ դեպքերը քննարկել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտեկրի գործընկերների հետ։

 

«Սա կօգտագործվի ի շահ մեր պացիենտների։ Այսուհետ բոլոր բարդ դեպքերի վերաբերյալ մենք հնարավորություն կունենանք արագ ստանալ էքսպերտային երկրորդ կարծիք, ինչը կնպաստի ճշգրիտ ախտորոշմանը և բուժման ճիշտ մարտավարության ընտրությանը։ Մեր բոլոր գործողությունների նպատակը դա է ճշգրիտ ախտորոշում և բուժում», - ասաց նա։


Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր