Լաբորատոր ախտորոշում

Իմունաբանության  լաբորատորիա

 

Լաբորատորիան հիմնվել է բժշկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Լիա Արշավիրի Քամալյանի ղեկավարությամբ:

 

Լաբորատորիաjի հագեցվածությունը և սարքերը.

 

Ավտոմատ իմունաֆերմենտային անալիզատոր Roche Cobas-411 (փակ համակարգ)

 

ՈՒԱԿ. Լաբարատոր ախտորոշում

   Ավտոմատ իմունաֆերմենտային անալիզատոր ChemWell 2910 (բաց համակարգ)  

Կիսաավտոմատ իմունաֆերմենտային անալիզատոր StatFax (բաց համակարգ)  

Երկդիտակ (բինօկուլար) մանրադիտակներ  
Լյումինեսցենտ մանրադիտակ  
Ինվերտացված մանրադիտակ  
Սառնարաններ (-20օC և -80օC)  
Ցենտրիֆուգներ 3000-60 000 պտույտ/ր  
Ջերմային ցիկլեր ԴՆԹ/ՌՆԹ հետազոտման համար  
Ուղղահայաց էլեկտրաֆորեզի ստանդարտ սարք՝ ԴՆԹ/ՌՆԹ անալիզի համար  
Լամինար խցիկ  


Լաբորատորիայում առկա է մի շարք վիրուսների, նորմալ և ուռուցքային բջջային կուլտուրաների բանկ: (Վիրուսներ HSV-1, EMCV, PV-1, FMDV-A, FMDV-O, FMDV-Asia, ASFV.) Բջջային կուլտուրաներ (RD, HeLa, SCK-N-MC, L-22, BNK-21, VERO, Hep-2, Hep-2G).


Լաբորատորիայի պրակտիկ գործունեությունը.


 

Օնկոմարկերների  որոշում,
  հորմոնների,  kardiomarkerneri որոշում,
  վիրուսային ինֆեկցիաների շճաբանական ախտորոշում,
  բջջային և հումորալ իմունիտետի, ցիտոկինային ստատուսի հիմնական պարամետրերի որոշում


Բիոքիմիական  լաբորատորիա


Բիոքիմիական  լաբորատորիան  հագեցված է Cobas e 311, էլեկտրոլիտների և STAGO բիոքիմիական սարքերով,  որոնք կատարում են հետևյալ հետազոտությունները.


 

Սուբստրատներ,
  Ֆերմենտներ,
  լիպիդային փոխանակություն,
  կոագուլոգրամմա,
  էլեկտրոլիտներ,
  կարդիոմարկերներ,
  շաքարային դիաբետի մանիթորինգ:


Կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիա   ՈՒԱԿ. Լաբարատոր ախտորոշում   Կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիա


Ընդհանուր կլինիկական լաբորատորիա

 

Կլինիկական լաբորատորիան հագեցված է Sysmex 500 i, Urysis 1000i սարքերով և կատարում է հետևյալ հետազոտությունները.


արյան ընդհանուր հետազոտություն,   Ընդհանուր կլինիկական լաբորատորիա

CBC + DIF,

 
  մեզի ընդհանուր հետազոտություն, նաև` որակական ռեակցիաներ. գլյուկոզայի, կետոնային մարմինների, բիլիռուբինի, ուռոբիլինի հայտնաբերման ռեակցիաներ,  
  երիկամային ֆունկցիան գնահատող մի շարք թեստեր (Ադդիս-Կակովսկի մեթոդները, Զիմնիցկու փորձը),  
  արյան խմբի որոշում` խաչաձև եղանակով,  
  սրյան ռեզուս պատկանելիության որոշում,  
  այլ գործոններ:  


Մանրէաբանական լաբորատորիա


Մանրեաբանական լաբորատորիայում կատարվում են բոլոր մանրէաբանական հետազոտությունները` ցանկացած կլինիկական նմուշով  (արյուն, վերքային արտադրություն, մեզ, հեշտոցային արտադրություն, պունկտատ և այլն)` անտիբիոտիկային զգայունության որոշմամբ:

 

 

——————————————————————————————

 

Վերջին 5 տարիների ընթացքում տպագրվել են  գիտական հոդվածներ և թեզիսներ  ՝ «Neurochemical Journ.», «Microb. Pathog.», «Cell and tissue biology», «Microbial pathogenesis», «Caryologia», «Vet Immunol. Immunopathol.», «Vet Microbiol.», «Biopolimers/Cell» և այլն (որոնցից  14-ը՝  PUBMED-ում):


Բաժանմունքը համագործակցում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մոլեկուլյային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի, ինչպես նաև Նիցցայի Համալսարանական Կենտրոնի և ֆրանսիական «Գիտությունն առանց սահմանների» ասոցիացիայի հետ:

 





Գնացուցակ
Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր