Նորություններ
Հետաքրքիր դեպքեր ճառագայթաբանի պրակտիկայից
Հետաքրքիր դեպքեր ճառագայթաբանի պրակտիկայից
22.07.2020

Առաջին նկարի վրա պատկերված է 18 ամյա երիտասարդի որովայնի ուլտրաձայնային հետազոտության պատկերը (ՈւՁՀ), որի մոտ հայտնաբերվել է լեղապարկի բավականին հազվադեպ հանդիպող ախտաբանություն։



Նկ1

 

ՈւԱԿ-ի Ախտորոշման ծառայաության բժիշկ- ճառագայթաբան Կարինե Խոնդկարյանի խոսքով՝ երիտասարդը հիվանդանոց է ընդունվել լյարդի կիստայի կասկածով, սակայն ՈւՁՀ-ի արդյունքում լյարդում փոփոխություններ չեն հայտնաբերվել։


Պարզվել է, որ պացիենտի մոտ բնածին և շատ հավագյուտ ախտաբանություն է՝ բազմախտրոց լեղապարկ։ Բժշկի խոսքով տվյալ պահին երիտասարդի առողջությանը վտանգ չի սպառնում, բայց հետագայում, եթե խտրոցները խոչընդոտեն լեղու հոսքին, կարող է զարգանալ լեղաքարային հիվանդություն։

Երկրորդ նկարում երևում է ՈւՁՀ հետազոտությամբ լյարդում հայտնաբերված միակ 9 սմ հսկա մետաստազը, որը նախկինում ունեցած, բայց արդեն վիրահատված հաստ աղու չարորակ նորագոյացության արդյունք է։


 

Նկ2


Ինչպես նշեց Կարինե Խոնդկարյանը, մետաստազները սովորաբար ավելի փոքր են լինում։ Այսպիսի չափսերի, որպես կանոն, լինում է առաջնային ուռուցքը, սակայն այս դեպքում խոսքը գնում է հենց քաղցկեղի մետաստազի մասին։ Այժմ պացիենտը պետք է ստանա քիմիաթերապևտիկ բուժում։


Երրորդ նկարում պատկերված է որովայնային աորտայի հսկա, մինչև 8,8 սմ լայնացած անևրիզմա՝ հեմատոմայով։


 

Նկ3


Պացիենտը հիվանդանոց է ընդունվել ստամոքսի քաղցկեղի կասկածով, սակայն ՈւՁՀ-ի արդյունքում հայտնաբերվել է լիովին այլ ախտաբանություն. աորտայի անևրիզմա։ Ախտորոշումը հաստատվել է նաև ԿՏ հետազոտությամբ (Նկ 4 և 5)։


 

Նկ4

 


Նկ5


Ինչպես նշեց Ախտորոշման ծառայության ղեկավար Արմենուհի Գալստյանը, պացիենտի մոտ հայտնաբերվել է որովայնային աորտայի անևրիզմա անցումով զստային զարկերակներ՝ քրոնիկ հեմատոմայով։ Պացիենտի հետագա վարման և բուժման տակտիկան արդեն պետք է որոշեն անոթային վիրաբույժները։

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր