Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքը բազմապրոֆիլային է: Բաժանմունքում իրականացվում են ստամոքս-աղիքային տրակտի և հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրահատական և համակցված բուժում, էնդոսկոպիկ ախտորոշիչ և վիրահատական միջամտություններ:
Բաժանմունքը հագեցած է վերջին սերնդի Pentax էնդոսկոպիկ համակարգով, որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։
էնդոսկոպիկ համակարգով կատարվող հետազոտությունների և միջամտությունների ցանկը.
Բաժանմունքում իրականացվում են նաև.
Բաժանմունքում տարեկան կատարվում է միջինը 250 վիրահատություն` հետևյալ ծավալով.
 |
|
|
|
ստամոքս և 12-մատնյա աղի. ստամոքսի հեռացում` գաստրէկտոմիա, ստամոքսի դիստալ և պրոքսիմալ մասնահատում` լայնածավալ լիմֆոդիսեկցիայով, պիլորոպլաստիկաներ,
|
 |
|
|
|
լյարդ. լյարդի մասնահատում, հեմիհեպատէկտոմիա, լյարդի ատիպիկ ռեզեկցիաներ, լյարդի պարազիտային բշտերի հեռացում, լեղածորանի արտաքին և ներքին դրենավորումներ, |
 |
|
|
|
ենթաստամոքսային գեղձ և փայծաղ. ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, կիստաների հեռացում և դրենավորում, փայծաղի հեռացում,
|
 |
|
|
|
հաստ աղի և ուղիղ աղի. հեմիկոլէկտոմիաներ, սիգմայաձև աղու մասնահատում, ուղիղ աղու առաջնային մասնահատում, ուղիղ աղու որովայնա-անալ ռեզեկցիա, ուղիղ աղու էքստիրպացիա, այդ թվում լապարասկոպիկ եղանակով |
 |
|
|
|
հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում: |
Բաժանմունքում ներդրվել է լայնածավալ D2 լիմֆոդիսեկցիաների իրականացում, մշակվում են լյարդի առաջնային ուռուցքների և մետաստատիկ ախտահարման դեպքում` հարմոնիկ նշտարի օգնությամբ լյարդի լայնածավալ մասնահատումներ:
Բաժանմունքի գիտապրակտիկ պոտենցիալը ներկայացվում է միջազգային և ԱՊՀ երկրների ուռուցքաբանների համաժողովներում, տպագրվում են բազմաթիվ բժշկական պարբերականներում:
Հեռ․ +37410205050, ներքին՝126, 127
|