Նորություններ
Աշխատանքի ենք հրավիրում հերթապահող լաբորանտների
Աշխատանքի ենք հրավիրում հերթապահող լաբորանտների
31.07.2020

 

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում հերթապահող լաբորանտների։

 

 

Պարտադիր պայմաններն են`

️ Համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն,

️Լաբորատոր տեխնիկայի հետ աշխատանքի հմտություն,

️Աշխատասիրություն, պարտաճանաչություն, բծախնդրություն, արագ կողմնորոշման ունակություն:

️Երակային և կապիլյարային ռեժիմներով նմուշառման գերազանց ունակություն:

 

CV-ները կարող եք ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։  Նշված պարտադիր պայմաններին համապատասխանող մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Աշխատավարձի չափի և աշխատանքային այլ մանրամասների մասին տեղեկություն կտրվի հարցազրույցի ընթացքում:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո) 10.08.2020

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` ՈՒԱԿ-ի շենքը կառուցվել է 1980-ականներին, և կային բաժանմունքներ, որոնք այդ ժամանակվանից ի վեր չէին վերանորոգվել։ Այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Ուռուցքբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները 07.08.2020

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով:

Նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում 06.08.2020

Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ-ի համար, որը ստեղծվելուց կրել է Ռենտգենաբանության և ռադիոլոգիայի ինստիտուտ անվանումը և միշտ հայտնի է եղել իր բարձրակարգ ռենտգենաբաններով։ Այսուհետ մեր անվանի մասնագետները կաշխատեն ժամանակակից ռենտգենաբանության պահանջներին համահունչ։

Հաճախ տրվող հարցեր