Նորություններ
Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո)
Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո)
10.08.2020

ՀՀ ԱՆ ՎԱՖանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում օրերս վերաբացվեցին մի քանի բաժանմունքներ։ Բացման ժամանակ իր խոսքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այսօր մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի կենտրոնի բոլոր ծառայությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին։


Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` ՈՒԱԿ-ի շենքը կառուցվել է 1980-ականներին, և կային բաժանմունքներ, որոնք այդ ժամանակվանից ի վեր չէին վերանորոգվել։ Այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:


Ըստ նրա, Հայաստանում եւ տարածաշրջանում բուժսպասարկման կազմակերպման լիովին նոր մոտեցում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի Բացօթյա սրահը, որը կառուցվել է ՈՒԱԿ-ի բակային կանաչապատ տարածքում։


Մանրամասները՝ տեսանյությում։

 

Լուրեր, հայտարարություններ
Աշխատանքի ենք հրավիրում սրտաբանի 24.09.2020

Աշխատանքային փորձը պարտադիր է։ CV-ները կարող եք ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։ Վերնագրում խնդրում ենք նշել «սրտաբան»։

ՈւԱԿ բարեփոխումներ. Կանանց առողջության կլինիկա 23.09.2020

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երրորդ ռեպորտաժն անդրադառնում է նորաստեղծ Կանանց առողջության կլինիկային, որը կանանց առաջարկում է բուժման համալիր մոտեցում, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Հաճախ տրվող հարցեր