Պացիենտների համարՀիվանդություններ
Գիտնականները պատմել են, թե ուռուցքն ինչ մեխանիզմով է ախտահարում օրգանիզմը
Գիտնականները պատմել են, թե ուռուցքն ինչ մեխանիզմով է ախտահարում օրգանիզմը
18.07.2016

Մարիա թագուհու անվան բրիտանական համալսարանի մասնագետները հայտնաբերել են մի մեխանիզմ, որի օգնությամբ քաղցկեղային բջիջները տարածվում են մարդու ամբողջ օրգանիզմով՝ առաջացնելով մետաստազներ: Բացահայտումը կօգնի գտնել ուռուցքային հիվանդությունների բուժման նոր եղանակներ:


Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մարդկային օրգանիզմում քաղցկեղային բջիջների տարածման արտասովոր մեխանիզմ: Նրանք հույս ունեն, որ իրենց բացահայտումը բուժման նոր եղանակների հայտնաբերմանն ուղղված քայլ է, ինչը հնարավորություն կտա կանխել երկրորդային ուռուցքների առաջացումը: Մետաստազների առաջացումն ամենագլխավոր խնդիրներից է, որի հետ ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ առնչվում են բժիշկները: Սրանք հիվանդության հեռավոր երկրորդային օջախներն են, որոնք առաջանում են արյունատար կամ ավշային անոթներով՝ օրգանիզմի հյուսվածքների միջով ուռուցքային բջիջների տեղաշարժման ժամանակ:


Որպես կանոն, հիվանդի մահվան բերում է ոչ թե հիվանդության առաջնային օջախն, այլ օրգանիզմում քաղցկեղային բջիջների տարածման արդյունքում առաջացած նոր ուռուցքները:

 

Օրգանիզմի իմուն համակարգը գրեթե որևէ ազդեցություն չի թողնում քաղցկեղային բջիջների վրա՝ քանի դեռ նրանք գտնվում են ուռուցքի կազմում, սակայն վերջինից անջատման պահին նրանք դառնում են ավելի խոցելի: Տեսականորեն նրանք պետք է արագ մահանան, բայց, այնուամենայնիվ, այդ բջիջները գոյատևում են:


Գիտնականները տնային մկների և դանիո-ռեռիո ձկների ուռուցքներից անջատված բջիջների օրինակի վրա ուսումնասիրեցին, թե ինչ է տեղի ունենում չարորակ բջիջների հետ, երբ նրանք լքում են առաջնային օջախը: Ինչպես պարզվեց, նրանցում ներդրված է պաշտպանական մեխանիզմ, որի մասին նախկինում հայտնի չէր: Հիմնական դերը խաղում են ինտեգրինները: Ինտեգրինները սպիտակուցներ են, որոնք տեղակայված են բջջաթաղանթի վրա: Նրանց ֆունկցիան արտաբջջային նյութի հետ փոխազդեցությունն է և արտաբջջային ազդակների փոխանցումը: Ինչպես պարզեցին կենսաբանները, երբ բջիջն անջատվում է չարորակ ուռուցքից, ինտեգրինները սկսում են այլ ֆունկցիա կատարել: Օրինակ, ինտեգրին beta-1-ը միանում է այլ սպիտակուցին՝ c-Met, և նրա հետ տեղաշարժվում է դեպի բջջի խորքը, որտեղից սկսում է բջջի մահը կանխող  ազդանշաններ տալ՝ այդպիսով նպաստելով մետաստազների առաջացմանը: Միևնույն ժամանակ, եթե պաշարվի տվյալ սպիտակուցների միացումը, կարելի է զգալիորեն նվազեցնել երկրորդային ուռուցքների առաջացման հավանականությունը:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր