Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունք
Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքում իրականացվում է գրեթե բոլոր տեղակայումների չարորակ նորագոյացությունների հակաութռուցքային դեղորայքային բուժում՝ բացառությամբ լեյկեմիայի բոլոր տեսակների: Կիրառվում են բուժման արդի սխեմաներ, ինչպես դասական, այնպես էլ նորագույն դեղերի, այդ թվում մոնոկլոնալ հակամարմինների և բիսֆոսֆոնատների կիրառությամբ։ Բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակում, պացիենտի կողմից համավճարով, եթե բուժման արժեքը գերազանցում է պետության կողմից տրամադրվող գումարը։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բաժանմունքում գործում են ցերեկային ստացիոնար, ստացիոնար և ինտենսիվ թերապիայի բաժին։
![]() |
![]() |
![]() |
Հայրենական բժշկության մեջ նոր խոսք է ցերեկային ստացիոնարի պացիենտների համար նախատեսված քիմիաթերապիայի Բացօթյա սրահը՝ հիվանդանոցի բակում տեղակայված հատուկ կահավորված տաղավարը, որտեղ պացիենտները թերապիա են ստանում հիվանդանոցային առօրյաից կտրված, ծաղիկներով և ծառերով շրջապատված, հարազատների ուղեկցությամբ։ Հատուկ ջերմամեկուսացման և ապակեպատման շնորհիվ տաղավարը գործում է նաև ցուրտ եղանակին։
![]() |
![]() |
Տաղավարում նաև շատ հարմար է գիտաժողովներ և այլ մասնագիտական հանդիպումներ կազմակերպելը։
![]() |
![]() |
Իր աշխատանքում բաժանմունքն առաջնորդվում է բուժման և մոնիտորինգի ընդունված միջազգային ուղեցույցներով։ Յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ վիրաբույժների և ճառագայթաբանների սերտ համագործակցությամբ (tumor board)․ Քիմիաթերապիան իրականացվում է հստակ ցուցանիշների հիման վրա, հաշվի առնելով պացիենտի վիճակը ըստ Կարնովսու սանդղակի, հիվանդության փուլը, ուռուցքի ձևաբանական տեսակը։
Պրեմեդիկացիայի շնորհիվ այսօր պացիենտներն ավելի հեշտ են տանում քիմիաթերապիան, և հնարավոր է լինում խուսափել այնպիսի կողմնակի էֆեկտներից, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, հոդացավերը։
Երկարատև ներարկումների ժամանակ պացիենտներին առաջարկվում է հատուկ իմպլանտի՝ պորտակատի տեղադրում՝ արյունատար անոթների վնասումից խուսափելու համար։
Հատուկ սառեցնող սաղավարտը օգնում է խուսափել մազաթափությունից քիմիաթերապիայի որոշ տեսկաների ժամանակ։ Խորը սառեցման արդյունքում գլխի արտերիալ անոթները նեղանում են, և արյան հոսքը դեպի գլխամաշկ կրճատվում է, ինչի շնորհիվ քիմիաթերապևտիկ դեղերը չեն հասնում մազարմատներին, և դրանք չեն վնասվում։
![]() |
![]() |
Քիմիաթերապիա ստացող պացիենտներին տրամադրվում է նաև կվալիֆիկացված հոգեբանական օգնություն։ Անհատական հոգեբանական խորհրդատվությունը պացիենտի հետ անցկացվում է նախա- և ընթացիկ քիմիաթերապևտիկ բուժման կուրսերի ժամանակ, ինչպես նաև բացօթյա սրահում պացիենտներին տրամադրվում է հոգեբանական աջակցություն՝ խմբային ձևաչափով։
![]() |
![]() |
Կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդները կազմում են մոտավորապես 60 տոկոս: Մնացած 40 տոկոսը ձվարանի և թոքի ուռուցքներով, լիմֆոմաներով, փափուկ հյուսվածքների և ոսկրային սարկոմաներով, միզա-սեռական համակարգի և աղեստամոքսային համակարգի ուռուցքներով և մելանոմայով հիվանդներն են: Անցկացվում է նեոադյուվանտ /մինչվիրաբուժական/, ադյուվանտ /հետվիրաբուժական/ բուժում, իսկ չորրորդ փուլում գտնվող հիվանդները ստանում են ամոքիչ քիմիաթերապիա: Հիվանդությունների վիճակագրությունը, բուժման ձևերը և արդյունավետությունը համապատասխանում են համաշխարհային չափանիշներին:
ՈՒԱԿ-ը մասնակցում է I-III փուլերի Her-դրական կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբով (հերցեպտինով) բուժման պետական ծրագրին։
Զարգացման հեռանկարներն են․ ուռուցքային հիվանդների հետազոտման և բուժման ընդհանուր ուղեցույցների ստեղծումը, քիմիաթերապիայի նոր սպեմաները ներդնումը, քիմիաթերապիայի ցիրկադային մեթոդի կիրառումը՝ բուժման թունավորությունը նվազեցնելու համար։
Բաժանմունքում կատարվում են գիտական աշխատանքներ, և աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են գիտաժողովների և համագումարների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես՝ Ռուսատսնաում,Վրաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում և Ղազախստանում։
Հեռ․ +37410205050, ներքին՝144, 145