Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք

 

 

Կատարվող աշխատանքների ծավալները

Բաժանմունքում տարեկան կվալիֆիկացված բուժում է ստանում շուրջ 2500 հիվանդ: Քիմիաթերապիա անց է կացվում բոլոր չարորակ ուռուցքային հիվանդությունների դեպքում, բացառությամբ` լեյկեմիայի բոլոր տարատեսակների: Օգտագործվում են բուժման ինչպես դասական դեղեր (դոքսոռուբիցին, ֆարմառուբիցին, ցիկլոֆոսֆան, ֆտորուրացիլ, մետոտրեքսատ, վինբլաստին, վինկրիստին, բլեոցին, ցիսպլատին, կարբոպլատին, էտոպոզիդ և այլն), այնպես էլ նորագույն դեղեր, մոնոկլոնալ հակամարմիններ, բիսֆոսֆոնատներ, օրինակ` գեմցիտաբին, կապեցիտաբին, իրինոտեկան, էլօքսատին, տաքսոտեր, պակլիտաքսել, մաբտերա, տարցեվա, հերցեպտին, ավաստին, էռբիտուքս, ֆեմարա, զոմետա, բոնդրոնատ և այլն: Բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակում:

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք  


Բաժանմունքում իրականացվում են գիտական հետազոտություններ: Մասնագետներն ակտիվ մասնակցում են գիտական համագումարներին և սեմինարներին- ESMO, ASCO` Ավստրիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Բելարուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Վրաստանում:


Զարգացման հեռանկարներ. ուռուցքային հիվանդների բուժման և հետազոտման համընդանուր ուղեցույցների  ստեղծում, քիմիաթերապիայի նոր սխեմաների ներդրում, երկարատև ինֆուզիաների կիրառում, դեղորայքի թունավոր ազդեցության նվազեցման նպատակով` բուժման ցիրկադային մեթոդի կիրառում:

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք


Վիճակագրություն

Բաժանմունքում բուժվող, հիվանդության տարբեր փուլերում գտնվող կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդները կազմում են մոտավորապես 60 տոկոս: Մնացած 40 տոկոսը ձվարանի և թոքի ուռուցքներով, լիմֆոմաներով, փափուկ հյուսվածքների և ոսկրային սարկոմաներով, միզա-սեռական համակարգի և աղեստամոքսային համակարգի ուռուցքներով և մելանոմայով հիվանդներն են: Ընդ որում, անց է կացվում նեոադյուվանտ  /մինչվիրաբուժական/, ադյուվանտ /հետվիրաբուժական/ բուժում, իսկ չորրորդ փուլում գտնվող հիվանդները ստանում են ամոքիչ քիմիաթերապիա: Հիվանդությունների վիճակագրությունը, բուժման ձևերը և արդյունավետությունը համապատասխանում են համաշխարհային չափանիշներին:

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Քիմիաթերապիա


Բաժանմունքի մասնագետներն իրենց ամենօրյա աշխատանքներում առաջնորդվում են ուղեցույցներով:

Բաժանմունքը հնարավորինս ղեկավարվում է բուժման միջազգային համընդանուր ուղեցույցներով: Քիմիաթերապիա կիրառվում խիստ ցուցումներով, հաշվի առնելով հիվանդի վիճակը, հիվանդության փուլը և ուռուցքի հյուսվացաբանական տեսակը, սերտ համագործակցելով վիրաբուժների և ռադիոթերապևտների հետ և ապահովելով բուժման առավելագույն արդյունավետություն` դեղորայքի թունավոր ազդեցությունների հնարավորին նվազագույն պայմաններում:

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Աշխատանքի ենք հրավիրում սրտաբանի 24.09.2020

Աշխատանքային փորձը պարտադիր է։ CV-ները կարող եք ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։ Վերնագրում խնդրում ենք նշել «սրտաբան»։

ՈւԱԿ բարեփոխումներ. Կանանց առողջության կլինիկա 23.09.2020

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երրորդ ռեպորտաժն անդրադառնում է նորաստեղծ Կանանց առողջության կլինիկային, որը կանանց առաջարկում է բուժման համալիր մոտեցում, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Հաճախ տրվող հարցեր