Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայություն

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻՄԻԱԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայությունում իրականացվում է գրեթե բոլոր տեղակայումների չարորակ նորագոյացությունների հակաութռուցքային դեղորայքային բուժում՝ բացառությամբ լեյկեմիայի բոլոր տեսակների: Կիրառվում են բուժման արդի սխեմաներ, ինչպես դասական, այնպես էլ նորագույն դեղերի, այդ թվում մոնոկլոնալ հակամարմինների և բիսֆոսֆոնատների կիրառությամբ։ Բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակում, պացիենտի կողմից համավճարով, եթե բուժման արժեքը գերազանցում է պետության կողմից տրամադրվող գումարը։

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Քիմիաթերապիա

 

 

Общее и детское химиотерапевтическое отделение   Общее и детское химиотерапевтическое отделение   Общее и детское химиотерапевтическое отделение



Բաժանմունքում գործում են ցերեկային ստացիոնար, ստացիոնար և ինտենսիվ թերապիայի բաժին։ 
 

Общее и детское химиотерапевтическое отделение   Общее и детское химиотерапевтическое отделение   Общее и детское химиотерапевтическое отделение

 

Հայրենական բժշկության մեջ նոր խոսք է ցերեկային ստացիոնարի պացիենտների համար նախատեսված քիմիաթերապիայի Բացօթյա սրահը՝ հիվանդանոցի բակում տեղակայված հատուկ կահավորված տաղավարը, որտեղ պացիենտները թերապիա են ստանում հիվանդանոցային առօրյաից կտրված, ծաղիկներով և ծառերով շրջապատված, հարազատների ուղեկցությամբ։ Հատուկ ջերմամեկուսացման և ապակեպատման շնորհիվ տաղավարը գործում է նաև ցուրտ եղանակին։ 



Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք  



Տաղավարում նաև շատ հարմար է գիտաժողովներ և այլ մասնագիտական հանդիպումներ կազմակերպելը։ 

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք


Իր աշխատանքում բաժանմունքն առաջնորդվում է բուժման և մոնիտորինգի ընդունված միջազգային ուղեցույցներով։ Յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ վիրաբույժների և ճառագայթաբանների սերտ համագործակցությամբ (tumor board)․ Քիմիաթերապիան իրականացվում է հստակ ցուցանիշների հիման վրա, հաշվի առնելով պացիենտի վիճակը ըստ Կարնովսու սանդղակի, հիվանդության փուլը, ուռուցքի ձևաբանական տեսակը։


 

 

Պրեմեդիկացիայի շնորհիվ այսօր պացիենտներն ավելի հեշտ են տանում քիմիաթերապիան, և հնարավոր է լինում խուսափել այնպիսի կողմնակի էֆեկտներից, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, հոդացավերը։  


Երկարատև ներարկումների ժամանակ պացիենտներին առաջարկվում է հատուկ իմպլանտի՝ պորտակատի տեղադրում՝ արյունատար անոթների վնասումից խուսափելու համար։

 

Հատուկ սառեցնող սաղավարտը օգնում է խուսափել մազաթափությունից քիմիաթերապիայի որոշ տեսկաների ժամանակ։ Խորը սառեցման արդյունքում գլխի արտերիալ անոթները նեղանում են, և արյան հոսքը դեպի գլխամաշկ կրճատվում է, ինչի շնորհիվ քիմիաթերապևտիկ դեղերը չեն հասնում մազարմատներին, և դրանք չեն վնասվում։ 

 

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք  



Քիմիաթերապիա ստացող պացիենտներին տրամադրվում է նաև կվալիֆիկացված հոգեբանական օգնություն։ 
Անհատական հոգեբանական խորհրդատվությունը պացիենտի հետ անցկացվում է նախա- և ընթացիկ քիմիաթերապևտիկ բուժման կուրսերի ժամանակ, ինչպես նաև բացօթյա սրահում պացիենտներին տրամադրվում է հոգեբանական աջակցություն՝ խմբային ձևաչափով։ 

 

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք   Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք  

 

Կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդները կազմում են մոտավորապես 60 տոկոս: Մնացած 40 տոկոսը ձվարանի և թոքի ուռուցքներով, լիմֆոմաներով, փափուկ հյուսվածքների և ոսկրային սարկոմաներով, միզա-սեռական համակարգի և աղեստամոքսային համակարգի ուռուցքներով և մելանոմայով հիվանդներն են: Անցկացվում է նեոադյուվանտ  /մինչվիրաբուժական/, ադյուվանտ /հետվիրաբուժական/ բուժում, իսկ չորրորդ փուլում գտնվող հիվանդները ստանում են ամոքիչ քիմիաթերապիա: Հիվանդությունների վիճակագրությունը, բուժման ձևերը և արդյունավետությունը համապատասխանում են համաշխարհային չափանիշներին:


ՈՒԱԿ-ը մասնակցում է I-III փուլերի Her-դրական կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբով (հերցեպտինովբուժման պետական ծրագրին։ 

 



Զարգացման հեռանկարներն են․ ուռուցքային հիվանդների հետազոտման և բուժման ընդհանուր ուղեցույցների ստեղծումը, քիմիաթերապիայի նոր սպեմաները ներդնումը, քիմիաթերապիայի ցիրկադային մեթոդի կիրառումը՝ բուժման թունավորությունը նվազեցնելու համար։


Բաժանմունքում կատարվում են գիտական աշխատանքներ, և աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են գիտաժողովների և համագումարների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես՝ Ռուսատսնաում,Վրաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում և Ղազախստանում։ 

 


 

Հեռ +37410205050, ներքին՝144, 145


 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
«Իմ բժիշկը» հաղորդաշար, Թողարկում 3 16.05.2022

Հեռուստատեսային կրկնությունը կարող եք դիտել մայիսի 17-ին` 13:00-ին, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ»-ի և «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքների եթերով:

ՈՒԱԿ-ի մասնագետները անվճար հետազոտություններ են կատարել «Արմավիր» ԲԿ-ում 14.05.2022

Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ շուրջ 100 քաղաքացի, նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստացավ մարզի ավելի քան 150 բնակիչ:

Շնորհավորում ենք մեր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ 12.05.2022

Մեծ է ձեր դերը հիվանդների ապաքինման գործում: Նրանց ցավն ու հոգսը կիսողը, հույս ու հավատ ներշնչողն առաջին հերթին հենց դուք եք։ Շնորհակալություն ենք հայտնում ձեր սիրո համար՝ մեր հիվանդների և ձեր աշխատանքի հանդեպ:

Հաճախ տրվող հարցեր