Նորություններ
ՈՒԱԿ-ում կատարվել է երիկամի հեռացում լապարոսկոպիկ եղանակով
ՈՒԱԿ-ում կատարվել է երիկամի հեռացում լապարոսկոպիկ եղանակով
25.08.2020

 

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները շարունակում են զարգացնել լապարոսկոպիկ վիրաբուժության իրենց հմտությունները։ Վերջերս կենտրոնում լապարոսկոպիկ եղանակով կատարվել է երիկամի հեռացում։


41 տարեկան տղամարդու մոտ հայտնաբերվել էր երիկամի չարորակ նորագոյացություն, որը ներաճել էր բաժակ-ավազանային համակարգի մեջ։ Նման դեպքերում երիկամը հեռացնում են ամբողջությամբ։ Որոշում կայացվեց վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ եղանակով, քանի որ այն ավելի քիչ տրավմատիկ է և ունի մի շարք առավելություններ։ Այդպիսի վիրահատության ժամանակ արվում են փոքր անցքեր՝ լապարոսկոպիկ գործիքների և տեսախցիկի համար, երիկամը հեռացնելուց հետո դուրս է բերվում փոքր կտրվածքի միջով։


Հարկ է նշել, որ երիկամի լապարոսկոպիկ հեռացում Հայաստանում կատարում են հաշված թվով մասնագետներ։ Այժմ ՈՒԱԿ-ի երիտասարդ օնկոուրոլոգ Ազատ Չախոյանը համալրեց նրանց շարքերը։


Վիրահատությանը մասնակցել են լապարոսկոպիկ վիրաբույժ Ավետ Պետրոսյանը և օնկոուրոլոգ Վարդան Առաքելյանը:


Պացիենտն իրեն լավ է զգում, և մի քանի օրից կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին։ Քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման կարիք նա չունի։ Ուռուցքը հեռացվել է ռադիկալ կերպով, մետաստազներ չեն հայտնաբերվել։  


Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր