Նորություններ
«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան
«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան
20.09.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ խոսել է մեկ տարվա ընթացքում կենտրոնում իրականացված բարեփոխումների մասին․ 4200 քառակուսի մետր վերանորոգած տարածք, 23 անուն նորագույն սարքավորումների ձեռքբերում, ստվերային շրջանառության կրճատում, աշխատավարձերի բարձրացում։


«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը 14.01.2021

Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։

ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ 13.01.2021

Եթե կատարված հետազոտությունների ընթացքում ստացվում են ոչ նորմալ արդյունքներ, խորհուրդ է տրվում կատարել կոլպոսկոպիական հետազոտություն բիոպսիայով ախտորոշման հետագա ճշտման համար:

Ձմեռը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բակում 11.01.2021

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բակն է այսօր։ Չկարողացանք անտարբեր անցնել այս գեղեցկության կողքով։

Հաճախ տրվող հարցեր