Նորություններ
Ուռուցքային հիվանդների դիսպանսերային հսկողություն․ Ի՞նչ պետք է իմանալ այդ մասին
Ուռուցքային հիվանդների դիսպանսերային հսկողություն․ Ի՞նչ պետք է իմանալ այդ մասին
21.12.2020

 

«Ուռուցքային հիվանդ» հասկացությունը ներառում է ոչ միայն չարորակ նորագոյացություններով և նախաքաղցկեղային հիվանդություններով պացիենտներին, այլև չարորակ ուռուցքներից ապաքինվածներին, քանի որ այդպիսի պացիենտների մոտ առկա է հիվանդության կրկնության կամ  նոր գոյացության առաջացման վտանգ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ուռուցքային հիվանդների հստակ հաշվառումը և դիսպանսերային հսկողությունը։

 

Դիսպանսերային շարունակական հսկողությունը (follow-up) բժշկական ծառայության տեսակ է, որը ներառում է կանոնավոր բուժզննումներ և տարբեր հետազոտություններ՝ պացիենտի վերականգնման գործընթացի մշտադիտարկման, ռեցիդիվի (հիվանդության հնարավոր կրկնության) հայտնաբերման, կողմնակի ազդեցությունների բացահայտման և դրանց բուժման նպատակով:


Ուռուցքային հիվանդների դիսպանսերիզացիան ներառում է հաշվառային փաստաթղթերի լրացում, բազմամասնագիտական թիմի կողմից բուժման ռազմավարության և մարտավարության ընտրություն, հսկողության ժամկետներ և կարգ, հիվանդի և նրա հարազատների հետ աշխատանաքի էթիկական ասպեկտներ։


Ըստ նոր կարգի՝ չարորակ նորագոյացություններով հիվանդները ցմահ գտնվում են դիսպանսերային հսկողության ներքո։ Առավել մեծ է դիսպանսերիզացիայի նշանակությունը արմատական բուժում ստացած պացիենտների համար։


Դիսպանսերային հսկողությունը ճիշտ կազմակերպելու համար քաղցկեղային հիվանդները բաժանվում են կլինիկական խմբերի՝


Iա— Չարորակ նորագոյացության կասկածով պացիենտներ;

Iբ–  Նախաքաղցկեղային հիվանդություններով պացիենտներ;

II — Չարորակ նորագոյացություններով հիվանդներ, որոնք պետք է ստանան հատուկ, այդ թվում՝ արմատական բուժում;

III — Չարորակ նորագոյացություններից բուժված անձինք;

IV — Հիվանդության բարձիթողի վիճակով պացիենտներ, որոնք պետք է ստանան պալիատիվ կամ սիմպտոմատիկ բուժում։


Ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը այդ կլինիկական խմբերի պացիենտների համար․


Iա խմբի պացիենտները չարորակ նորագոյացության ախտորաշման հաստատման դեպքում տեղափոխվում են II կամ IV խումբ։

Iբ խմբի պացիենտները հատուկ բուժման կարիք ունեն, ինչից հետո դիսպանսերային հահվառման են վերցվում։ 18-24 ամիսների ընթացքում լիակատար առողջացման և ռեցիդիվի բացակայության դեպքում այս խմբի պացիենտները հանվում են հաշվառումից։

II խմբի պացիենտները բուժումից հետո տեղափոխվում են III խումբ, իսկ մետաստազների հայտնաբերման դեպքում՝ IV խումբ։



III կլինիկական խմբի դիսպանսեր հսկողությունն ունի հետևյալ ասպեկտները․


Չարորակ ուռուցքների ռեցիդիվների և մետաստազների վաղ ախտորոշում;

Հակաքաղցկեղային արմատական բուժումից հետո առաջացող խանգարումների հայտնաբերում և շտկում;

Ընդհանուր վիճակը բարելավող բուժական միջոցառումների անցկացում;

Ուռուցքային հիվանդների աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորստի փորձաքննություն, աշխատունակության վերականգնում;

Առաջնային-բազմակի չարորակ ուռուցքների ախտորոշում, քանի որ նոր գոյացության առաջացման ռիսկն այդպիսի հիվանդների մոտ զգալիորեն բարձր է, քան պոպուլյացիայում։



Դիսպանսեր հսկողության ներքո գտնվող պացիենտների հետազոտման հաճախականությունը կախված է բուժման ավարտից հետո անցած ժամանակից․


Արմատական բուժում ստացած պացիենտները պետք է հետազոտվեն․


Բուժումից հետո առաջին տարում՝ եռամսյակը մեկ;

Երկրորդ և երրորդ տարվա ընթացքում՝ կիսամյակը մեկ;

Հետագայում՝ առնվազն տարին մեկ անգամ։


Արմատական բուժումից հետո առաջին երեք տարում պացիենտներն առավել ուշադրության կարիք ունեն այն պատճառով, որ հենց այդ ժամկետում են առաջանում ռեցիդիվների և մետաստազների 70-75 տոկոսը։

Լուրեր, հայտարարություններ
«Ուռուցքաբանության զարգացման էտապները ՀՀ-ում, ապագայի տեսլականը»․ Հայկուհի Գեոկչյան 05.03.2021

ՀՀ Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանի ելույթը Հայկական Ոռուցքաբանական առաջին կոնգրեսի ժամանակ, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից 2021թ. փետրվարի 6-7-ը Ծաղկաձորում:

Ուռուցքի հեռացումից հետո առաջացած անոթային դեֆեկտի վերականգնման հետաքրքիր լուծում ՈւԱԿ-ում 04.03.2021

Վիրահատությունը կատարվել է սպինալ-էպիդուրալ անզգայացումով և սեդացիայով, և տևել է 6 ժամ։

Ինը ժամանոց վիրահատություն ՈւԱԿ-ում՝ տարեց կնոջ մոտ կատարվել է հազվադեպ մելանոմայի հեռացում 03.03.2021

Հարկ է նշել, որ լորձաթաղանթի մելանոման հազվադեպ հանդիպող քաղցկեղ է, այն կազմում է ընդհանուր մելանոմաների 1 տոկոսը, և համարվում է ավելի ագրեսիվ ուռուցք, քան մաշկի մելանոման։

Հաճախ տրվող հարցեր