Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է վահանաձև գեղձի հիվանդությունների ռադիոյոդային բուժման իրականացումը։
Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։
Ռադիոյոդթերապիան ներառում է․
- վահանաձև գեղձի քաղցկեղի միկրոմեթաստազների հայտնաբերում
- անհրաժեշտ յոդի քանակի ճշգրիտ հաշվարկ
- ռադիոակտիվ յոդի մնացորդային քանակի գնահատում
- հատուկ մեկուսացված հիվանդասենյակներ
- հատուկ սնունդ
- մատչելի գին