Նորություններ
Երիկամի արմատական հեռացում լապարասկոպիկ եղանակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Երիկամի արմատական հեռացում լապարասկոպիկ եղանակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
22.01.2021

 

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրահատարանը ժամանակակից լապարասկոպիկ սարքավորումներով վերազինելուց հետո ուրոլոգիական բաժանմունքի բժիշկները երիկամների ուռուցքային հիվանդության կապակցությամբ վերջին վիրահատությունները հաջողությամբ իրականացրել են լապարասկոպիկ եղանակով:



Հիվանդների մոտ հայտնաբերվել էր երիկամի ամբողջական ախտահարում ուռուցքային գոյացությամբ և ցուցված էր երիկամի արմատական հեռացում:


 


Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել երիկամը շրջակա ճարպաբջջանքի հետ միասին:



 

Վիրահատությունները հաջողությամբ կատարել է բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ՝ բժիշկ-ուրոլոգ Ազատ Չախոյան: 

 



Հիվանդները մի քանի օր անց դուրս են գրվել հիվանդանոցից բավարար վերականգնվածությամբ:


Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր