Նորություններ
Կերակրափողի ստենտավորում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Կերակրափողի ստենտավորում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
01.02.2021

 ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է կերակրափողի ստենտավորում։ Միջամտությունն իրականացվել է վերջերս ձեռքբերած նորագույն Pentax էնդոսկոպիկ համակարգով։


60 տարեկան տղամարդու մոտ ախտորոշվել է կերակրափողի չվիրահատվող նորագոյացություն, դիսֆագիա III-IV0։


Հիվանդն ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ՝


  • Հեպատիտ C՝ անցումով լյարդի ցիռոզի
  • Լյարդային էնցեֆալոպաթիա  III0
  • Պորտալ հիպերտենզիա
  • Վիճակ աջակողմյան պնևմոէկտոմիայից հետո


Հիվանդի կյանքի որակը բարելավելու նպատակով որոշվել է կատարել կերակրափողի ստենտավորում։




Ստենտավորումը կատարել են Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Նիկողոսյանը, էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը և անէսթեզիոլոգ Մարինա Ափոյանը։


Հիվանդը երկու մահճակալային օր անց դուրս է գրվել հիվանդանոցից՝ կերակրափողի անցանելիության ամբողջական վերականգնումով։

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր