Նորություններ
Ինը ժամանոց վիրահատություն ՈւԱԿ-ում՝ տարեց կնոջ մոտ կատարվել է հազվադեպ մելանոմայի հեռացում
Ինը ժամանոց վիրահատություն ՈւԱԿ-ում՝ տարեց կնոջ մոտ կատարվել է հազվադեպ մելանոմայի հեռացում
03.03.2021

 

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ևս մեկ բարդ վիրահատություն՝ տարածուն ուռուցքային պրոցեսի և ծանր ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում։


83 տարեկան կնոջ մոտ կատարված հետազոտությունների հիման վրա ախտորոշվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի մելանոմա, պարանոցի ավշահանգույցների երկկողմանի մետաստատիկ ախտահարումով։


 
 


Կատարվել է ուռուցքի լայն բացազատում վերին ծնոտի մասնահատմամբ, դեֆեկտի պլաստիկա վերին հիմքով քիթ-շրթունքային լաթով, պարանոցային երկկողմանի լիմֆոդիսեկցիա։


 

 
 
 


Հարկ է նշել, որ լորձաթաղանթի մելանոման հազվադեպ հանդիպող քաղցկեղ է, այն կազմում է ընդհանուր մելանոմաների 1 տոկոսը, և համարվում է ավելի ագրեսիվ ուռուցք, քան մաշկի մելանոման։


Փաստացի կատարվել է արմատական վիրահատություն, որի ընթացքում ամբողջովին հեռացվել են առաջնային և երկրորդային նորագոյացությունները։ Այն տևել է 9 ժամ։


 

 
 
 


Վիրահատությունը կատարել են Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը, ԼՕՌ-վիրաբույժ Արմինե Զարգարյանը, և անէսթեզիոլոգ Արշակ Հարությունյանը։


Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, վերքերն ապաքինվել են առաջնային ձգումով:


Հիվանդն ինքնուրույն սնվում է հետվիրահատական շրջանի 7-րդ օրվանից և պատրաստվում է դուրսգրման։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր