Էնդոսկոպիկ և ՈՒՁՀ ախտորոշման բաժանմունք
Բաժանմունքը գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման առաջին օրվանից։ Ստեղծման օրվանից, ախտորոշիչ և բուժական գործունեությունից զատ, բաժանմունքն ակտիվ զբաղվել է նաև էնդոսկոպիայում և սոնոգրաֆիայում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ։
Բաժանմունքը հիմնադրվել է բ.գ.դ., պրոֆեսոր Անդրիաս Մարտինի Համբարձումյանի ղեկավարությամբ։
Էնդոսկոպիկ և ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության և ճառագայթային ախտորոշման ամբիոնների հետդիպլոմային կրթության բազա է, որտեղ մասնագիտանում են կլինիկական օրդինատորները և բժիշկ-ռադիոլոգները։
Բաժանմունքը նյութատեխնիկապես հագեցած է ժամանակակից էնդոսկոպիկ Olympus և Pentax և ուլտրաձայնային Toshiba Xario 200 ախտորոշիչ սարքերով։ Բաժանմունքում աշխատող վեց բժիշկ կատարում են ուլտրաձայնային և էնդոսկոպիկ հետազոտություններ։
Էնդոսկոպիկ սարքերի ծավալը հնարավորություն է տալիս կատարել հետևյալ էնդոսկոպիկ հետազոտությունները.
քիթըմպանի | |
կոկորդի | |
շնչափողի | |
բրոնխների | |
կերակրափողի | |
ստամոքսի | |
12-մատնյա աղիքի | |
հաստ աղիքի | |
արգանդի պարանոցի |
Ուլտրաձայնային ախտորոշման ծավալն իր մեջ ընդգրկում է հետևյալ օրգան-համակարգերի հետազոտությունները.
որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների | |
հետորովայնամզային տարածության օրգանների | |
կրծքագեղձի | |
վահանաձև գեղձի | |
փափուկ հյուսվածքների | |
հոդերի | |
ավշային հանգույցների | |
սրտի | |
վերջույթների, որովայնի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն |
.
Իրականցվում են նաև ինտրաօպերացիոն գերձայնային հետազոտություններ և ինվազիվ միջամտություններ.
Իրականցվում են նաև ինտրաօպերացիոն գերձայնային հետազոտություններ և ինվազիվ միջամտություններ.
գոյացությունների պունկցիոն բիոպսիա` գերձայնային հսկողության տակ | |
մակերեսային ավշային հանգույցների պունկցիոն բիոպսիա` գերձայնային հսկողության տակ |
Բաժանմունքում գործում են նաև էլեկտրասրտագրության և էխոսրտագրության կաբինետներ։
Բաժանմունքի վարիչ՝ Լ․Վ․Առուստամյան