Մեր մասին

 

    




















     


ՀՀ առողջապահության նախարարության «ՎԱ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»ՓԲԸ-ն Հայաստանում բարորակ և չարորակ նորագոյացությունների, դրանց կանխարգելիչ բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատությունն է: Այն նաև կրթական կենտրոն է շենքում գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնը և, միևնույն ժամանակ, գիտական խորհուրդ։ Այն քննարկում է ՈւԱԿ-ի գիտական գործունեության ուղղությունները, լսում հաղորդումներ կենտրոնում կատարվող կարևորագույն գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին: Քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, հոդվածներ, ժողովածուներ և այլ նյութեր:


Վերջին տարիներին լիովին փոխվել է 40-ամյա շինության ներքին հարդարանքը, ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, ինչի շնորհիվ  էլ ՈՒԱԿ-ը ոչ միայն պահպանել է քաղցկեղի բուժման առաջատար բուժհաստատության դիրքերը, այլև պացիենտների համար դարձել է առավել հարմարավետ։Ընդ որում՝ վերջերս ներդրված որոշ տեխնոլոգիաներ Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեն։

 

ՈՒԱԿ-ն ապահովում է ամբողջական շղթան՝ ուռուցքների նախնական ախտորոշումից մինչև համալիր բուժում, պացիենտների շարունակական հսկողություն և ամոքիչ (պալիատիվ) օգնություն։

Իրականացվում է՝

·         խորհրդատվություն և հիվանդների հաշվառում,

·         ախտորոշում,

·         վիրահատական միջամտություն և բուժում,

·         քիմիաթերապիա,

·         ճառագայթային թերապիա:

Հանրապետության ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտների 70-75 տոկոսը բուժում է ստանում ՈՒԱԿ-ում։

Կենտրոնը տարեկան ընդունում է՝

·         ավելի քան 30 000 պացիենտ,

այդ թվում՝

·         15 000-16 000 ամբուլատոր,

·         16 000-17 000  ստացիոնար:

Տարեկան կատարվում է

·         6 000 վիրահատություն:

Տարեկան սպասարկվում է՝

·         13000 քիմիաթերապիայի կարիք ունեցող պացիենտ,

·         1 700 ճառագայթային թերապիայի կարիք ունեցող պացիենտ:

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Աշխատավարձ՝ սկսած 800.000 դրամից. ՈՒԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հյուսվածքաբանի (պաթոմորֆոլոգ) 23.05.2023

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է մեծացնել իր թիմը և աշխատանքի հրավիրել ոլորտի լավագույններին:

Ձեր յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն ու նվիրումն է մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանաձևը. շնորհավոր Մայիսի 1 01.05.2023

Ի դեմս ձեզ՝ շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին օրվա առթիվ՝ ցանկանալով, որ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենաք իրացնելու ձեր գիտելիքն ու փորձը, ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական ներուժը:

Հաճախ տրվող հարցեր