Պատմությունը
               
     

 

     

 

Հայաստանի առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի պատմությունը սկիզբ է առնում 1946 թվականից, երբ Երևանում բացվեց 80 մահճակալանոց Ռենտգենաբանության և Ռադիոլոգիայի ինստիտուտը։

 

1977թ. ինստիտուտը կոչվեց հիմնադիր՝ ակադեմիկոս Բարդուղիմեոս Արտեմի ֆանարջյանի անվամբ։

 

1981թ. ինստիտուտը տեղափոխվեց նորակառույց 9 հարկանի 500 մահճակալանոց շենքերի համալիր, որտեղ գործում էին 15 վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ռադիոթերապևտիկ և 10 ախտորոշիչ բաժանմունքներ, պոլիկլինիկա, զանազան օժանդակ ծառայություններ։

 

1985թ. ինստիտուտը վերանվանվեց Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն, իսկ 2004 թվականից` հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ միաձուլվելուց հետո, կոչվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն (ՈւԱԿ)։

 

Այսօր ՈւԱԿ-ը բոլոր տիպի և տեղակայման նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային կենտրոն է, և սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը։

 

Յոթանասունամյա պատմություն ունեցող կենտրոնը վերջին տարիներին զգալիորեն արդիականացվել է․ ներդրվել են քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման և բուժման առաջատար եղանակներ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

 

ՈւԱԿ-ում տարեկան բուժում են ստանում 12000 պացիենտ, կատարվում է մոտ 4000 վիրահատություն, 5000 քիմիաթերապիայի և մոտ 2000 ճառագայթային թերապիայի կուրս։ Դիսպանսեր հսկողության տակ է գտնվում մոտ 30000 մարդ։

 

     
       
 

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր