Նորություններ
Քննարկում ՈւԱկ-ում՝ նվիրված կրծքագեղձի HER-2 դրական քաղցկեղին
Քննարկում ՈւԱկ-ում՝ նվիրված կրծքագեղձի HER-2 դրական քաղցկեղին
02.04.2021

 

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգներն ու քիմիաթերապևտները որոշել են հանդես գալ համատեղ գիտական աշխատությամբ, որը նվիրված կլինի կրծքագեղձի HER-2 դրական վաղ փուլի քաղցկեղի տրաստուզումաբ (հերցեպտին) թիրախային դեղամիջոցով բուժմանը։

 

Նշենք, որ Հայաստանում արդեն մեկ տարի է գործում է տրաստուզումաբ դեղամիջոցով անվճար բուժման պետական ծրագիրը, և Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, որպես պետական ծրագրի հիմնական կատարող, մեկ տարվա ընթացքում մեծ փորձ է կուտակել։

 

 

Գիտական վերլուծություն կատարելու առաջարկով հանդես եկավ ՈւԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը «Կրծքագեղձի HER-2 դրական քաղցկեղի վարումը» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ, երբ Ընդհանուր և մանկական քիմիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը ներկայացրեց HER-2 դրական վաղ փուլի քաղցկեղի վարման առանձնահատկությունները։ Զեկույցի ժամանակ նա նշեց, որ մեկ տարվա ընթացքում ՈւԱԿ-ում պետական այդ ծրագրով բուժում է ստացել մոտ 130 կին։


 

Սեմինար-քննարկմանը զեկույցներով հանդես եկան Կլինիկական պաոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ Զարուհի Հարույունյանը, պաթոմորֆոլոգ Սուսաննա Ալեքսանյանը, փոխտնօրեն, մամոլոգ Արթուր Ավետիսյանը, քիմիաթերապևտ Աննա Թադևոսյանը։


 

Սեմինարին մասնակցեցին նաև Roche դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչները։ Նշենք, որ հենց այս ընկերությունն է կրծքագեղձի քաղցկեղի թիրախային բուժման դեղամիջոցների արտադրողը։



 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր