Նորություններ
Առանց ծխախոտի միջազգային օր. «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»
Առանց ծխախոտի միջազգային օր. «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»
31.05.2021

Այսօր, մայիսի 31-ին, նշվում է Առանց ծխախոտի միջազգային օրը (World No Tobacco Day): Տարվա կարգախոսն է` «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»:


Ծխելու և մի շարք քազցկեղների միջև կապը վաղուց արդեն ապացուցված է։


Առաջին տեղում այդ ցուցակում թոքի, բրոնխի և շնչափողի քաղցկեղներն են, դրանց հաջորդում են կոկորդի, բերանի խոռոչի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, միզապարկի և երիկամի քաղցկեղները։ Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխելը կարող է նպաստել հաստ աղու, ստամոքսի, արգանդի պարանոցի և արյան քաղցկեղի առաջացմանը։ Գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր չորրորդ չարորակ նորագոյացության առաջացումը կապված է ծխախոտի օգտագործման հետ։


Ինչպես փաստում են վերջին տարիների մի շարք հետազոտություններ, չարորակ նորագոյացությունների 30-40%-ը կարելի է կանխարգելել, առողջ ապրելակերպ վարելով։ Ընդ որում, այդ կանխարգելելի քաղցկեղների կեսը առաջանում է ծխելու պատճառով։ Այնպես որ, ծխախոտից հրաժարումը քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր քայլերից է։


Ծխախոտի օգտագործումից հրաժարումը շատ կարևոր է նաև քաղցկեղի բուժման ընթացքում, քանի որ ծխելը դանդաղեցնում է վերքերի լավացումը, երկարացնում է օրգանիզմի վերականգնման ժամանակը և ուժգնացնում է բուժման կողմնակի ազդեցությունները։


Թոքի քաղցկեղի ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի Հռչակագրում նշվում է, որ ախտորոշումից հետո ծխելը շարունակող պացիենտների մոտ ավելի ցածր է բուժման արդյունավտությունը, ավելի բարձր է ընդհանուր մահացության և քաղցկեղից մահացության ցուցանիշը, ինչպես նաեւ երկրորդ առաջնային քաղցկեղի առաջացման ռիսկը։


Այնպես որ, «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»:

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր