Նորություններ
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Ուռուցքաբանության ազային կենտրոնի անվճար կոլոնոսկոպիայի ծրագրին
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Ուռուցքաբանության ազային կենտրոնի անվճար կոլոնոսկոպիայի ծրագրին
30.06.2021

Այս պահին հետազոտվող պացիենտը որև գանգատ չունի: Հետազոտվում է հաստ աղու քաղցկեղի հայտնաբերման անվճար ծրագրի շրջանակում: Պարտադիր չէ գանգատ ունենալ՝ սքրինինգային այս ծրագրից օգտվելու համար: Պարտադիրը միայն տարիքն է՝ 45 և բարձր:


Վլադիմիր Նահապետյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ- էնդոսկոպիստ) - Ծրագրի ընթացքում հետազոտվել է մոտ 500 հիվանդ, 107 հիվանդի մոտ հայտնաբերվել են հաստ աղու պոլիպներ, 64 հիվանդի մոտ հայտնաբերվել է հաստ աղու քաղցկեղ:


Քաղցկեղով 64 հիվանդից 11-ի մոտ որևէ ախտանշան չի եղել, այսինքն՝ եթե այս մարդիկ պարզապես հետազոտման չգնային, իրենց հիվանդության մասին իմանալու էին արդեն այն փուլում, երբ բժիշկների համար շատ դժվար էր լինելու նրանց օգնել: Սքրինինգային ծրագրի նպատակը հենց դա է՝ քաղցկեղի վաղ հայտնաբերումը, կամ գուցե քաղցկեղ չէ, հետագայում վերածվի քաղցկեղի: Արդեն 6 ամիս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է աղիքային քաղցկեղի բացահայտման անվճար ծրագիր:


Վլադիմիր ՆահապետյանԱյս ծրագրի հիմնական նպատակն է՝ վաղ շրջանում հայտնաբերել հաստ աղու գոյացությունները, էնդոսկոպիկ եղանակով հեռացնել տվյալ գոյացությունները և խուսափել մեծ վիրահատություններից:


Այս 6 ամսվա ընթացքում բազմաթիվ էնդոսկոպիկ վիրահատություններ են կատարվել: Ծրագրի շրջանակում մարդկանց մոտ հայտնաբերված պոլիպները հեռացվել են: 4 հիվանդի մոտ հայտնաբերված վաղ շրջանի քաղցկեղը նույնպես հնարավոր է եղել էնդոսկոպիկ եղանակով հեռացնել:


Ովքեր գոնե թեթև գանգատներ ունեն կամ եթե նույնիսկ գանգատ չունեն, բայց ուզում են իրենց ապահով զգալ և 45 տարեկանից բարձր տարիք ունեն, կարող են դիմել Ուռուցքաբանության ազգային կենտրոն, անվճար հետազոտվել: Սպասարկվելու են բոլոր նրանք, ովքեր կհասցնեն հերթագրվել մինչև հուլիսի 1-ը:



 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր