Նորություններ
Շագանակագեղձի լապարասկոպիկ հեռացման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Շագանակագեղձի լապարասկոպիկ հեռացման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
01.07.2021

 

 ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքում բազմաթիվ մեծածավալ բաց (այդ թվում միզապարկի հեռացում բարակ-աղիքային նոր միզապարկի ձևավորմամբ) և էնդոսկոպիկ վիրահատություններին զուգընթաց ընդլայնվում է նաև լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ցանկը:

 

 

Օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկները երիկամների ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ, իսկ վերջին շրջանում նաև շագանակագեղձի արմատական հեռացման վիրահատությունները հաջողությամբ իրականացնում են լապարասկոպիկ եղանակով:

 

Նշված դեպքերում հիվանդների մոտ հայտնաբերվել էր շագանակագեղձի ուռուցքային հիվանդություն և ցուցված էր արմատական հեռացում:

 

 

 

 

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել շագանակագեղձը շրջակա ճարպաբջջանքի և սերմնաբշտերի հետ միասին: Շնորհիվ նորագույն լապարասկոպիկ սարքավորումներով հագեցվածության՝ վիրահատության սահմանները առավել հստակ են տարբերակվում։ Ներվիրահատական արյան կորուստը եղել է չնչին, հետվիրահատական շրջանը զգալիորեն պակաս:

 

 

Վիրահատությունները կատարել է բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Կարեն Ծառուկյանը, ասիստենտներ՝ բժիշկ-ուրոլոգներ Ազատ Չախոյան և բգթ Վարդան Առաքելյան։


 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր