Նորություններ
ՈւԱԿ-ում կատարվել է հարականջային թքագեղձի բարդ վիրահատություն միկրոսկոպի կիրառումով
ՈւԱԿ-ում կատարվել է հարականջային թքագեղձի բարդ վիրահատություն միկրոսկոպի կիրառումով
14.07.2021

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է հարականջային թքագեղձի բարդ վիրահատություն միկրոսկոպի կիրառումով։


Հիվանդը, 29 տարեկան երիտասարդ, ընդունվել է  ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունք, գանգատվելով աջ հարականջային թքագեղձի շրջանում ուռուցքային գոյացության առկայությունից։


Մինչ Ուռուցքաբանության կենտրոն դիմելը հիվանդը այլ կլինիկայում վիրահատվել էր. կատարվել էր գոյացության ինցիզիոն բիոպսիա, հյուսվածաբանորեն ախտորոշվել էր թքագեղձի նորագոյացություն։


ՈԻԱԿ-ում կատարված հետազոտությունների տվյալներով  գոյացությունը սերտորեն առնչվում էր թքագեղձի միջով անցնող կենսական կարևոր անատոմիական կառուցվածքների՝ ներվերի ու անոթների հետ։


Հուլիսի 12-ին կատարվեց վիրահատություն. հարականջային թքագեղձի մակերեսային բիլթը հեռացվեց դիմաներվի բոլոր ճյուղերի պահպանումով վիրահատական միկրոսկոպի օգնությամբ։

  

 

   


Հետվիրահատական շրջանը ընթանում է հարթ, ներվի պարեզի նշաններ չկան։


Հարականջային թքագեղձի վիրահատությունների ժամանակ օպտիկական խոշորացման, մասնավորապես վիրահատական միկրոսկոպի կիրառումը տեխնիկապես զգալիորեն հեշտացնում է դիմաներվի ճյուղերի պահպանումը, ավելի հստակ  են հայտնաբերվում ներվի ճյուղերին զուգահեռ ընթացող փոքր անոթները, ինչպես նաև գեղձի հաստության մեջ գտնվող ավշահանգույցները։


Վիրահատական միկրոսկոպի միջոցով կատարվող վիրահատությունները հատկապես ցուցված են ուռուցքի կրկնողությունների և հետվիրահատական սպիական փոփոխությունների առկայության պարագայում։


Վիրահատությունը կատարել են Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը, վիրաբույժ Լուսինե Հարությունյանը, անէսթեզիոլոգ Մարինա Ափոյան։

Լուրեր, հայտարարություններ
NEWS.am. Որո՞նք են հաստ աղիի լապարոսկոպիկ վիրահատությունների առավելությունները․ ամերիկացի վիրաբույժը կկիսվի իր փորձով Հայաստանում 02.08.2021

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հայ գործընկերոջ՝ Ավետիք Պետրոսյանի հետ օգոստոսի 23-26-ը նա կատարելու է հաստ աղիի չարորակ ուռուցքների մի շարք լապարոսկոպիկ վիրահատություններ։ Այդ բոլոր վիրահատությունները լինելու են անվճար պացիենտների համար, քանի որ Հայաստանում ներկայում գործում է պետպատվեր չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման համար։

Սիգմայաձեվ աղու լապարոսկոպիկ մասնահատում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 20.07.2021

Կատարվել է կոլոնոսկոպիկ հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերվել է սիգմայաձև աղու ուռուցք և հենց տեղում կատարվել է բիոպսիա ուռուցքի տեսակը որոշելու նպատակով։ Հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է քաղցկեղ։

Հաճախ տրվող հարցեր