Նորություններ
ՈւԱԿ-ում կատարվել է երիկամի լապարոսկոպիկ մասնահատում
ՈւԱԿ-ում կատարվել է երիկամի լապարոսկոպիկ մասնահատում
15.07.2021

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է երիկամի մասնահատում լապարասկոպիկ եղանակով։ Քանի որ երիկամներն ունեն հարուստ անոթավորում, այսպիսի վիրահատությունները լապարոսկոպիկ եղանակով բավականին բարդ են և կատարվում են եզակի կենտրոններում։


60 տարեկան պացիենտը դիմել է ՈւԱԿ այն բանից հետո, երբ նրա մոտ այլ հետազոտության ժամանակ պատահաբար հայտնաբերվել է ձախ երիկամի չարորակ գոյացություն 3.2x3.5սմ չափերով։ Նա ուներ նաև ուղեկցող հիվանդություններ՝ քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտ և երկրորդ տիպի շաքարային դիաբետ։ Երիկամի մասնահատման բաց վիրահատությունը բավականին տրավմատիկ է և պահանջում է մեծ կտրվածք, որը հետվիրահատական շրջանում կարող էր երկար չլավանալ։


ՈւԱԿ-ի Օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկները որոշեցին վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ եղենակով, քանի որ այն քիչ տրավմատիկ է, և վերքերի լավացման խնդիր չի առաջացնում։ Հեռացվել է երիկամի մի մասը ուռուցքի հետ միասին, պահպանելով երիկամի առողջ հատվածը։ Այդպիսով նպաստելով նրան, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդի մոտ հետվիրահատական շրջանում բացառվի քրոնիկ երիկամային անբավարարության զարգացման ռիսկը։


Վիրահատությունը կատարել է վիրաբույժ-օնկոուրոլոգ Ազատ Չախոյանը:


Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների, պացիենտը չորրորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից։


Վիրահատությանը դիտեք այստեղ։



Լուրեր, հայտարարություններ
NEWS.am. Որո՞նք են հաստ աղիի լապարոսկոպիկ վիրահատությունների առավելությունները․ ամերիկացի վիրաբույժը կկիսվի իր փորձով Հայաստանում 02.08.2021

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հայ գործընկերոջ՝ Ավետիք Պետրոսյանի հետ օգոստոսի 23-26-ը նա կատարելու է հաստ աղիի չարորակ ուռուցքների մի շարք լապարոսկոպիկ վիրահատություններ։ Այդ բոլոր վիրահատությունները լինելու են անվճար պացիենտների համար, քանի որ Հայաստանում ներկայում գործում է պետպատվեր չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման համար։

Սիգմայաձեվ աղու լապարոսկոպիկ մասնահատում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 20.07.2021

Կատարվել է կոլոնոսկոպիկ հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերվել է սիգմայաձև աղու ուռուցք և հենց տեղում կատարվել է բիոպսիա ուռուցքի տեսակը որոշելու նպատակով։ Հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է քաղցկեղ։

Հաճախ տրվող հարցեր