Նորություններ
Ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան հաստ աղու լապարոսկոպիկ վիրահատություններ կկատարի ՈւԱԿ-ում
Ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան հաստ աղու լապարոսկոպիկ վիրահատություններ կկատարի ՈւԱԿ-ում
23.07.2021

Ամերիկացի վիրաբույժ Ջենարո ԴԼաբելան 2021թ օգոստոսի 23-26-ը կհյուրընկալվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Իր հայ գործընկեր Ավետիք Պետրոսյանի հետ նա կկատարի հաստ աղու լապարոսկոպիկ վիրահատություններ։


Սա ամերիկացի վիրաբույժի երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին այցի ժամանակ, 2019 թվականի հոկտեմբերին, նա ՈւԱԿ-ին նվիրաբերեց լապարոսկոպիկ սարք և մեր բժիշկների հետ կիսվեց իր փորձով։


Հարկ է նշել, որ հաստ աղու քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություններ Հայաստանում քիչ կենտրոններում են կատարում, մինչդեռ ԱՄՆ-ում դա արդեն ոսկե ստանդարտ է։ Լապարոսկոպիկ վիրահատությունները ավելի նախընտրելի են պացիենտների համար, քանի որ քիչ տրավմատիկ են, և հետվիրահատական շրջանն ավելի հարթ է անցնում։ Այդ իսկ պատճառով ՈւԱԿ-ի վիրաբույժները ձգտում են լիովին տիրապետել այս տեխնիկային։


Վիրաբույժ Ջենարո Դ Լաբելան պրակտիկ բժշկական գործունեություն է ծավալում ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Bethesda North Hospital-ում, որը, ինչպես Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, մասնագիտացած է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում։ Նա նաև TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս է, վիրահատություններ է կատարում նաև Օհայո նահանգի Good Samaritan Hospital-ում և TriHealth Evendale Hospital-ում:


Ջենարո Դ Լաբելան American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է։ Վերջին 10 տարիներին անընդմեջ ճանաչվել է Ցինցինատի քաղաքի «Լավագույն բժիշկը»։

 


Ամերիկացի բժշկի այցը Հայաստան, ինչպես և առաջին անգամ, կազմակերպում է Մեդունի բարեգործական ընկերությունը։


Պացիենտների գրանցումը կկատարվի մինչև օգոստոսի 13-ը։


Հեռ +374 10 23 68 29, +374 91 32 00 36։


 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր