Նորություններ
Սիգմայաձեվ աղու լապարոսկոպիկ մասնահատում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Սիգմայաձեվ  աղու լապարոսկոպիկ մասնահատում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
20.07.2021

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է սիգմայաձև աղու լապարոսկոպիկ մասնահատում։


65 տարեկան պացիենտը բուժկենտրոն է ընդունվել հետևյալ գանգատներով՝ ցավեր որովայնի ձախ կեսում, սրտխառնոց, աղիների աշխատանքի խանգարում, արյուն կղանքի մեջ։


Կատարվել է կոլոնոսկոպիկ հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերվել է սիգմայաձև աղու ուռուցք և հենց տեղում կատարվել է բիոպսիա ուռուցքի տեսակը որոշելու նպատակով։ Հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է քաղցկեղ։  


Լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ կատարվել է սիգմայաձև աղու միջընդերքի մոբիլիզացիա, սիգմայաձև աղին անջատվել է միջային և կողմնային ուղղություններով, այնուհետև հատվել է ուղիղ աղիքից և դուրս բերվել փոքր՝ 5-սանտիմետրանոց կտրվածքով։ Աղիների ամբողջականույունը վերականգնվել է շրջանաձև կարող սարքի միջոցով։


Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, պացիենտն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։


Վիրահատությունը կատարել են ՈւԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, վիրաբույժ Արթուր Առաքելյանը, անէսթեզիոլոգ Սամվել Պողոսյանը։  Կոլոնոսկոպիստ՝ Վլադիմիր Նահապետյան։


 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր