Նորություններ
Աեպտեմբերի 21-ին ֆրանսիացի վիրաբույժը վիրահատություններ կկատարի Ուռուցքաբանույան ազգային կենտրոնում
Աեպտեմբերի 21-ին ֆրանսիացի վիրաբույժը վիրահատություններ կկատարի Ուռուցքաբանույան ազգային կենտրոնում
15.09.2021

Սեպտեմբերի 20-24-ը Հայաստան կայցելեն անվանի ֆրանսիացի բժիշկներ, որոնք սեպտեմբերի 21-ին կլինեն նաև ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։


Այցը կազմակերպվում է Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ APHP կողմից, խմբի ղեկավարն է Եվրոպական Ժորժ Պոմպիդու հոսպիտալի սրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։


Խմբի մեջ են նաև Կոշան հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պեյրոմորը և օրթոպեդ-վնասվածքաբան, Սենտ Անտուան հոսպիտալի բաժանմունքի նախկին ղեկավար Լևոն Դուրսունյանը։


Բժիշկները պլանավորում են Հայաստանում ներկայացնել իրենց փորձը նրանք կկատարեն վիրահատություններ, հանդես կգան դասախոսություններով և կկազմակերպեն քննարկումներ հայ գործընկերների հետ։


Մասնավորապես, Միքայել Պեյրոմորը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում,  Օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկների հետ համատեղ կտրամադրի խորհրդատվություն և կկատարի ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններ։

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր