Նորություններ
Ֆրանսիացի ու հայ վիրաբույժները համատեղ լապարասկոպիկ վիրահատություններ են կատարել ՈւԱԿ-ում
Ֆրանսիացի ու հայ վիրաբույժները համատեղ լապարասկոպիկ վիրահատություններ են կատարել ՈւԱԿ-ում
01.10.2021

Ֆրանսիացի վիրաբույժ, Կոշան հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պեյրոմորը Հայաստան այցի շրջանակում եղել է ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ հայ բժիշկների հետ համատեղ վիրահատություններ է կատարել։


Ֆրանսիացի վիրաբույժի հետ միասին ՈւԱԿ-ի Օնկուորոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը, բաժանմունքի վիրաբույժներ Վիկտոր Բադեյանն ու Վարդան Առաքելյանը կատարել են 3 վիրահատություն՝ շագանակագեղձի արմատական հեռացում (ռադիկալ պրոստատէկտոմիա) լապարասկոպիկ եղանակով։ Անեսթեզիոլոգ՝ Հրանտ Կարապետյան։ Պեյրոմորը կիսվել է լապարասկոպիկ վիրաբուժության ոլորտում իր հարուստ փորձով։




Պացիենտների մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ, որի դեպքում ցուցված է ռադիկալ պրոստատէկտոմիա։ 



Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով արմատականորեն հեռացնել շագանակագեղձը շրջակա ճարպաբջջանքի և սերմնաբշտերի հետ միասին։ Շնորհիվ նորագույն լապարոսկոպիկ սարքավորումների վիրահատության սահմաններն ավելի հստակ են տարբերակվոմ։ Ներվիրահատական արյան կորուստը եղել է չնչին, հետվիրահատական շրջանը՝ զգալիորեն պակաս։



Նշենք, որ ՈւԱԿ-ի Օնկուորոլոգիական բաժանմունքում կատարվում են բոլոր տիպի ուրոլոգիական վիրահատությունները, բաց և էնդոսկոպիկ եղանակներով։ Վերջին շրջանում  զգալիորեն ընդլայնվել է նաև լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ցանկը, ներառելով այնպիսի ծավալուն վիրահատություններ, ինչպիսին են երիկամի և շագանակագեղձի հեռացումը։ Այդ բոլոր վիրահատությունների համար հիվանդանոցը հագեցած է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով և գործիքներով։



Միքայել Պեյրոմորը Հայաստան է այցելել Եվրոպական Ժորժ Պոմպիդու հոսպիտալի սրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի և օրթոպեդ-վնասվածքաբան, Սենտ Անտուան հոսպիտալի բաժանմունքի նախկին ղեկավար Լևոն Դուրսունյանի հետ միասին։  Այցը կազմակերպվել է Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ APHP կողմից։

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր