Նորություններ
ՈւԱԿ-ի բուժաշխատողները պարգևատրվել են պաշտպանության նախարարության կողմից
ՈւԱԿ-ի բուժաշխատողները պարգևատրվել են պաշտպանության նախարարության կողմից
14.10.2021

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և կենտրոնի մի քանի բուժաշխատողներ պարգևատրվել են Պաշտպանության նախարարության կողմից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զինծառայողների կյանքը փրկելու համար։

 

 

 

Մասնավորապես, անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Մարինա Ափոյանը և Սահակ Գևորգյանը պարգևատրվել են պատվոգրերով, անեսթէզիոլոգ-ռեանիմատոլոգ Արա Պապյանը՝ «Դրաստամատ Կանայն» մեդալով, և վիրաբույժ Արտյոմ Սիմոնյանը՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով։

 

 

Պատվոգրեր են ստացել նաև վիրահատական բուժքույրեր Մարինե Մարտիրոսյանը և Հայկանուշ Զաքարյանը։

 

 

Նախարարության «Շնորհակալագրում», մասնավորապես ասված է․ «Մեր նորագույն պատմությունը հիշելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում բուժաշխատողների անձնուրացության բազմաթիվ դրվագներ, երբ մոռանալով սեփական անձը՝ Դուք փրկում էիք հարյուրավոր կյանքեր»։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր