Նորություններ
Տաջիկ բժիշկը ՈւԱԿ-ում կատարելագործման դասընթաց է անցնում
Տաջիկ բժիշկը ՈւԱԿ-ում կատարելագործման դասընթաց է անցնում
12.11.2021

Տաջիկստանի առողջապահության նախարարության Ուռուցքաբանության հանրապետական գիտական կենտրոնի բժիշկ Մոհինիսո Սատտորովան ճառագայթային թերապիայի ոլորտում կատարելագործման դասընթաց է անցնում ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Դասընթացը կազմակերպվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ տեխնիկական համագործակցության Տաջիկստանի ազգային ծրագրի շրջանակում։


ՈւԱԿ-ի Ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանի խոսքով, ԱԷՄԳ-ի այդ ծրագրի շրջանակում Տաջիկստանն ու Հայաստանը համագործակցում են մի քանի տարի, և ճառագայթային թերապիայի ոլորտում հայ մասնագետների փորձին արդեն ծանոթացել են երեք բժիշկ, չորս տեխնիկ և մեկ բժշկական ֆիզիկոս այդ երկրից։ Հայաստանում կատարելագործվել են նաև բժիշկներ Ուզբեկստանից, նույնպես իրենց ազգային ծրագրի շրջանակում։


«Մենք կազմել ենք մեկ ամսվա ծրագիր, որով բժիշկ Սատտորովան ուսումնասիրում է տարբեր տեղակայումների ուռուցքների ճառագայթային բուժումը, ապացուցողական բժշկության մոտցումները ճառագայթային թերապիայի ոլորտում», - ասաց նա։



Ծրագրի շրջանակում ավելի վաղ Դուշանբեում կազմակերպվել էին թրեյնինգներ, որոնց Թաթուլ Սաղաթելյանը հրավիրված էր որպես ԱԷՄԳ-ի փորձագետ և դասախոս։


Ինչպես պատմեց Մոհինիսո Սատտորովան, ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում Տաջիկիստանում արդիականացվել են սարքավորումները՝ Դուշանբեի կոբալտային ապարատը բարելավվել է, իսկ Հուջանդ քաղաքում տեղադրվել է նոր ճառագայթային սարք։ Անցում է կատարվել բուժման 2D պլանավորումից 3D-ի, այսինքն ճառագայթային թերապիայի ավելի ճշգրիտ մեթոդների կիրառման, ինչը և սովորեցնում են տաջիկ մասնագետներին Հայաստանում։


Մոհինիսոյի խոսքով, Հայաստանում ինքն իրեն շատ լավ է զգում, անգամ հայերեն մի քանի արտահայտություն է սովորել, իսկ «հա» և «ջան» բառերն իրեն ի սկզբանե հասկանալի էին, ուղղակի տաջիկերեն «ջանը» հնչում է «ջոն»։

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր