Նորություններ
Առաջին անգամ Հայաստանում ֆին բժիշկների մասնակցությամբ կատարվել է կրծքագեղձի եւ անութային ավշային համակարգի միաժամանակյա միկրովիրաբուժական վերականգնում
Առաջին անգամ Հայաստանում ֆին բժիշկների մասնակցությամբ կատարվել է կրծքագեղձի եւ անութային ավշային համակարգի միաժամանակյա միկրովիրաբուժական վերականգնում
25.11.2021

 

Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից բուժման հիմնական խնդիրներից է վիրահատության ժամանակ կրծքագեղձի պահպանումը կամ հեռացումից հետո վերականգնումը։ Չէ՞ որ կանայք կրծքագեղձի հեռացման դեպքում ունենում են լուրջ խնդիրներ՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ զուտ ֆիզիկական։


Աշխարհում կիրառվում է կրծքագեղձի վերականգնման երկու հիմնական եղանակ՝ իմպլանտի տեղադրմամբ, կամ սեփական հյուսվածքներով, այսպես կոչված, աուտոռեկոնստրուկցիա։



Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներ պրոֆեսոր Սինիկկա Սուոմինենը և Կատարինա Սվարվարը, որոնք օրերս այցելել էին ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, աշխարհում կրծքագեղձի աուտոռեկոնստրուկցիայի ամենահայտնի մասնագետներից են։ Նրանք եկել էին հայ բժիշկների հետ իրենց փորձով կիսվելու և անհատույց օգնելու հայ կանանց հաղթահարել արմատական մաստէկտոմիայի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները։



Չորսօրյա այցելության ընթացքում ֆին բժիշկները ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանի և բաժանմունքի բժիշկների հետ համատեղ կատարել են 5 վիրահատություն, որոնցից մեկը քթի վերականգնման, իսկ մնացած չորսը՝ կրծքագեղձի։


Հայտնի է, որ եթե կրծքագեղձի հեռացման հետ հեռացվում են նաև անութային ավշային հանգույցները, դա կարող է  հանգեցնել ձեռքի այտուցի՝ լիմֆոդեմայի։ Վիրահատվող կանանցից մեկն ուներ այդ խնդիրը, և բժիշկները կրծքագեղձի վերականգնման հետ միաժամանակ վերականգնեցին նաև անութային ավշային համակարգը՝ աճուկային ավշահանգույցների միկրովիրաբուժական տեղափոխման եղանակով։ Նման վիրահատություն, որը նորություն է նաև աշխարհի համար, Հայաստանում կատարվել է առաջին անգամ։



Ինչպես պարզաբանեց Մհեր Կոստանյանը, ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքում սեփական հյուսվածքով կրծքագեղձի վերականգնում կատարվում է, սակայն միկրովիրաբուժական եղանակով դրանք կատարվել են առաջին անգամ ֆին բժիշկների մասնակցությամբ։ Միկրովիրաբուժական մոտեցումն ապահովում է ավելի լավ արդյունքներ։ 



Սինիկկա Սուոմինենի խոսքով, սեփական հյուսվածքով կրծքագեղձի վերականգնումն ավելի բնական տեսք է ապահովում, այդ եղանակով վերականգնված կրծքագեղձը մեծանում և փոքրանում է կնոջ քաշի տատանումներին համընթաց։ Մինչդեռ իմպլանտով կրծքի չափերը չեն փոխվում, և, օրինակ, գիրանալու կամ նիհարելու դեպքում նա ստիպված է լինում փոխել իմպլանտը։ Կրծքագեղձի վերականգնման եղանակի ընտրությունը, այդուհանդերձ, կատարվում է կնոջ հետ միասին, հաշվի առնելով բժշկական ցուցումներն ու նրա պատկերացումները գեղեցիկի մասին։ 




Սեփական հյուսվածքը վերցվում է մեջքից, որովայնից կամ ազդրերից, կախված նրանից, թե կինը որ մասում «ավելցուկ» ունի։ Այնպես որ, ինչպես նշեց Մհեր Կոստանյանը, եթե կինը որովայնի շրջանում ավելորդ ճարպ ունի, ապա նա ստանում է որպես բոնուս նաև աբդոմինոպլաստիկա։


Բժիշկներն օրական աշխատել են 15 ժամից ավելի, և հիվանդանոցից դուրս են եկել կեսգիշերն անց, ինչը և ֆիքսել է այս լուսանկարը։


 

 

 

 

 

Տեսանյութը պատրաստվել է Հանրային հ/ը «Լուրեր» լրատվականի կողմից։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր