Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է իր գործընկերային հարաբերությունները
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է իր գործընկերային հարաբերությունները
28.11.2021

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. նոյեմբերի 24-ից 28-ը գտնվում էր Փարիզում:

 

 

Այցի շրջանակում ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրում Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի (ի դեմս տնօրեն, պրոֆեսոր Ֆաբրիս Բարլեզիի) և ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի) միջև, որն ամուր հիմք է ապահովում երկու ուռուցքաբանական հաստատությունների սերտ համագործակցության համար` որպես քույր կառույցների:

 

 

 Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման և այդ հիվանդության դեմ պայքարի առաջատար կենտրոնն է Եվրոպայում: 2020թ. Վարկանիշային տվյալների համաձայն այն ընդգրկվել է աշխարհում ուռուցքաբանական կենտրոնների առաջատար հնգյակում։




 

Հուշագիրը նախատեսում է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում և փորձի փոխանակում Ֆրանսիայում, բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների պարբերական այցելություններ ՈւԱԿ, հազվադեպ հանդիպող ուռուցքների և բարդ դեքպերի համատեղ բուժում և վարում՝ պայմանավորված Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ,  ինչպես նաև փոխշահավետ գործընկերություն այլ ուղղություններով և ձևաչափերով: Արժևորելով ֆրանսիական գերազանցությունը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում՝ ՈւԱԿ-ի որոշ ծառայություններ կվերագործարկվեն ֆրանսիական մոդելով։


 


 


 






*

2021թ. ապրիլի 12-ին պատիվ ունեցանք ՈւԱԿ-ում հյուրընկալել ֆրանսիական հանրահայտ Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի պաշտոնական պատվիրակությանը՝ փոխտնօրեն Ստեֆան Պարդու, միջազգային հարցերով խորհրդական Ռեմի Թիոլե, միջազգային բաժնի ղեկավար պրոֆեսոր Աքսել Լը Սեն, կլինիկական հետազոտությունների համակարգող Գոռ Շառլ Հախվերդյան, նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլե և Եվրոպայի ու բազմակողմ համագործակցության կցորդ Ֆլորիան Բոդեն:

 

Այցի ընթացքում պատվիրակությունը շրջել է ՈւԱԿ-ի ողջ տարածքով և այցելել մի շարք ծառայություններ, այդ թվում վերջերս վերանորոգված բաժանմունքներ, ինչպես նաև շինհրապարակում մանրամասն քննարկել նոր կառուցվող պալիատիվ խնամքի կենտրոնի առանձնահատկությունները, որն իր ծավալով լինելու է ամենամեծը Հայաստանում:



 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր