Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը այցելել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը այցելել են Ֆրանսիայում ՀՀ  դեսպանություն
29.11.2021

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը ս.թ. նոյեմբերի 26-ի երեկոյան այցելել են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, հանդիպել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ:

 

Հանդիպմանը դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել Փարիզի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի և ՈՒԱԿ-ի միջև կնքված հուշագրի առթիվ:


Պարոն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Տոլմաջյանին հյուրընկալության և հուշագրի ստորագրման նախապատրաստման գործընթացում իր ակտիվ դերակատարության համար: ՈՒԱԿ-ի տնօրենը ընդգծել է ստորագրված հուշագրի կարևորությունը ինչպես ՈՒԱԿ-ի, այնպես էլ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման համար:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հուշագրի շնորհիվ հայ և ֆրանսիացի բժիշկների միջև հաստատվող կապերը երկու կենտրոնների միջև փոխշահավետ գործընկերության ամուր հիմքեր կստեղծեն:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր