Նորություններ
«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդի մոտեցումները» թեմայով կլոր սեղան ՈւԱԿ-ում
«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդի մոտեցումները» թեմայով կլոր սեղան ՈւԱԿ-ում
10.12.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր կայացավ «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդի մոտեցումները» հերթական կլոր սեղանը, որը կազմակերպել էր Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի ծառայությունը։

 

 

Զեկույցներով հանդես եկան ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Նաիրա Ջանոյանը, քիմիաթերապևտներ Աննա Թադևոսյանն ու Կարինա Սողոմոնյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական կլինիկայի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, ինչպես նաև «Նովարտիս»-ի և KAM Oncology Armenia-ի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը։

 


Քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը, միջազգային ուղեցույցները, ինչպես նաև մինչդաշտանդադարի և հետդաշտանադադարի տարիքի կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի HER դրական և HER2 բացասական տիպերի CDK4/6 ինհիբիտորով բուժման արդյունքները։


 


Միջոցառմանը մասնակցեցիւմ էին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապևտներն ու մամոլոգները։





Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր