Նորություններ
Ամփոփվեցին ՈՒԱԿ-ի անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի արդյունքները
Ամփոփվեցին ՈՒԱԿ-ի անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի արդյունքները
13.12.2021

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը և կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը դեկտեմբերի 13-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում ամփոփեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի՝ անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի արդյունքները, կենտրոնի տարվա աշխատանքները:


 

Ծրագրի շրջանակում ՈՒԱԿ-ը 11 ամիս անցկացրել է անվճար կոլոնոսկոպիա (ներառյալ անզգայացումը) 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար` ինչպես երևանաբնակ, այնպես էլ ողջ Հայաստանի տարածքից և Արցախից:

 

Ծրագրի ողջ ընթացքում հետազոտվել է 699 անձ, որոնցից 81-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, իսկ 159-ի մոտ հաստ աղու պոլիպներ:


 


Ծրագրի ներկայացումը՝ այստեղ։



 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր