Նորություններ
«Ընթացքը թեթև չէ, բայց սա էն դեպքն է, երբ գեղեցկությունը զոհեր է պահանջում»․ պացիենտը՝ սառեցնող գլխարկի մասին
«Ընթացքը թեթև չէ, բայց սա էն դեպքն է, երբ գեղեցկությունը զոհեր է պահանջում»․ պացիենտը՝ սառեցնող գլխարկի մասին
14.12.2021

«Միտքը, որ չեմ ունենալու մազեր, ունքեր, թարթիչներ, ինձ մոտ խորը ապրումներ էր առաջացրել», - ասում է Լիանա Մուրադյանը, ում մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, և բժիշկները նրան նշանակել են նախավիրահատական քիմիաթերապիա։


Հետևելով բժշկի խորհրդին, նա 8 կուրս քիմիաթերապիան ստացել է սառեցնող գլխարկով, և չնայած տհաճ զգացողություններին, արդյունքից շատ գոհ է՝  նրան հաջողվել է պահպանել գեղեցիկ մազերը։


«Ընթացքը թեթև չէ, սառնություն կա, տհաճ զգացեղություն, բայց սա էն դեպքն է, երբ գեղեցկությունը զոհեր է պահանջում», - ասում է նա։


Լիանա Մուրադյանը բոլոր այն կանանց, ում մոտ քաղցկեղը նոր է ախտորոշվել, խորհուրդ է տալիս չընկճվել, քանի որ «այս հիվանդությունը չի սիրում սթրես»։


«Որքան դրական տրամադրվեք, այնքան ավելի արագ կառողջանաք», - վստահեցնում է նա։


Լիանա Մուրադյանի հաջողության պատմությունը տեսանյութում՝



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր