Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել իր գործընկերային հարաբերությունները
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել իր գործընկերային հարաբերությունները
18.12.2021

 

Հայկական պատվիրակությունը ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է 6-րդ Ռուս-հայկական առողջապահական ֆորումին։

 

Պատվիրակության կազմում էին նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, տնօրենի առաջին տեղակալ Արամ Ջիլավյանը և Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Խանոյանը, ովքեր ֆորումի ընթացքում հանդես են եկել զեկույցներով:

 

Ֆորումի մասնակիցները կիսվել են իրենց փորձով, մասնավորապես՝ Covid-19-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման, բժշկական անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև ուռուցքաբանական ծառայության կազմակերպման գործում:

 

 

Ֆորումի շրջանակում ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ ԱՆ նախարար Միխաիլ Մուրաշկոյի մասնակցությամբ ստորագրվել է  Համագործակցության հուշագիր Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈՒԳԿ) և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև:

 

Ֆորումի ավարտին հայկական պատվիրակությունը ծանոթացել է Բլոխինի անվան ՈՒԳԿ-ի Կլինիկական և փորձարարական ռադիոլոգիայի ԳՀԻ-ի հնարավորություններին, որտեղ այսօր համատեղված են միջուկային բժշկության բոլոր հնարավորությունները, այցելել Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ԳՀԻ, որտեղ կիրառվում են մանկական քաղցկեղի դեմ պայքարի բոլոր առաջատար տեխնոլոգիաները։


 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր