Նորություններ
2022 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 զեկուցողները կստանան գիտաթոշակ
2022 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 զեկուցողները կստանան գիտաթոշակ
21.12.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարևորում է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում մասնագիտական առաջընթացը և տարբեր միջոցներ ձեռնարկում այս ուղղությամբ:

 

 

2022 թվականի Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի երեք լավագույն զեկուցողներին կտրամադրվի գիտաթոշակ։ Լավագույն զեկույցները կընտրվեն հենց Կոնգրեսի ընթացքում բոլոր մասնակիցների անանուն քվեարկությամբ։ Մասնակիցներին կառաջարկվի գնահատել զեկույցներն ըստ մի քանի չափանիշի։

 

Գիտաթոշակի գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի, և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցելու համար և այլն։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացվող գիտաթոշակի գումարների չափի մասին կհայտնենք լրացուցիչ։

 

Հիշեցնենք, որ Կոնգրեսը տեղի կունենա 2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում՝ Mercure Sochi Centre 4-աստղանի հյուրանոցային համալիրում: Կոնգրեսին ներկայացվող զեկույցները ընտրվելու են Կոնգրեսի գիտական խորհրդի կողմից մրցույթային կարգով։

 

Եթե դիտարկում եք Կոնգրեսի ընթացքում ելույթով հանդես գալու հնարավորությունը, ապա Ձեր ելույթի առաջարկվող թեման (abstract անհրաժեշտ չէխնդրում ենք ներկայացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 26-ը՝ մանրամասներն առցանց տրամադրելով https://forms.gle/iMmtpdyT6FWxG5nC7  հղմամբ:

 

Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի 2021թ. դեկտեմբերի 30-ին:

Կոնգրեսի մասին մանրամասներն այստեղ https://bit.ly/3IUt2eX

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր