Նորություններ
Zarkerak.am․ Քաղցկեղի դեմ բուժումը և արտասահմանյան առաջարկները
Zarkerak.am․ Քաղցկեղի դեմ բուժումը և արտասահմանյան առաջարկները
28.12.2021

Zarkerak.am- զրուցել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին և կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանի և մեկ այլ բուժհաստատության ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանի հետ:

 

«Ներկայումս անվճար է դարձել քաղցկեղի վիրաբուժական բուժումը, ճառագայթային բուժումը՝  նախկինում դա կատարվում էր համավճարի ձևով, որի մեծ մասն մնում էր հիվանդի կամ նրա հարազատների ուսերին: Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, ապա այստեղ համավճարի սկզբունքը դեռ գործում է, որովհետև դեղորայքը, որն օգտագործվում է բուժման ընթացքում ունի գնային մեծ դիապազոն՝ կարող է կոպեկներից հասնել մինչև ամսական մի քանի հազար եվրոյի»,-ասում է Արթուր Ավետիսյանը:

 

 Արթուր Ավետիսյանը տեղեկացնում է, որ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը այժմ պիլոտային է՝ Տավուշի, Լոռու մարզերում, և հաջորդ տարի կլինի նաև Սյունիքում՝ 50-69 տարեկան կանանց շրջանում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ bit.ly/3sE62ew

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր