ԹՈՐԱԿԱԼ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Թորակալ վիրաբուժության բաժանմունքում կատարվում են կրծքվանդակի օրգանների ախտաբանության հետ կապված ցանկացած միջամտություններ, բացառությամբ սիրտանոթային համակարգի և կերակրափողի։
Իրականացվում է կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, պլևրալ խոռոչի օրգանների գոյացությունների տրեպան բիոպսիա ՀՇ և ՈւՁ հսկողությամբ։
Իրականցվում է բրոնխոսկոպիկ հետազոտություն և թոքի կենտրոնական գոյացությունների բիոպսիա երկու ֆիբրոսկոպով (բերանային և քթային) հագեցած գերժամանակակից տեսաբրոնխոսկոպի միջոցով։
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կատարվում են նաև հետևյալ միջամտությունները․
- պլևրալ խոռոչի պունկցիա
- պլևրալ խոռոչի դրենավորում
- քիմիական պկլևրոդեզ
- պլևրալ բիոպսիա
![]() |
![]() |
Թորակոսկոպիկ, բաց և U-VATS եղանակով կատարվում են հետևյալ վիրահատությունները․
- թոքի ատիպիկ ռեզեկցիա
- լոբէկտոմիա
- պուլմոնէկտոմիա
- թիմէկտոմիա
- պլևրէկտոմիա
Կատարվում են նաև շնչափողի վիրահատություններ, այդ թվում՝ տրախեոստոմա, շնչափողի շրջանաձև ռեզեկցիա։
Բուժանձնակազմը, որը գլխավորում է թորակալ վիրաբույժ Արմեն Խանոյանը, մշտապես վերապատրաստվում է Հայաստանում և արտերկրում։
Հեռ․ +37410205050, ներքին՝131